Արտաքին 3 տարի առաջ - 23:06 04-08-2023

Թբիլիսի-Մոսկվա չվերթի ընթացքում խնդիր է առաջացել

Ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը Թբիլիսի-Մոսկվա չվերթի ժամանակ խնդրի է հանդիպել: Օգոստոսի 2-ի երեկոյան՝ թռիչքից 20 րոպե անց, ինքնաթիռը վերադարձել է Թբիլիսիի միջազգային օդանավակայան։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը չի կարողացել ծալել շասսին։ Flightradar կայքի տվյալները նույնպես հաստատում են, որ ընկերությունը չի կատարել թռիչքը նախատեսված ժամին։

Azimuth Airlines ավիաընկերության չվերթը նախատեսված էր 22:45-ին: Ինքնաթիռը օդ է բարձրացել մոտ 6 ժամ անց՝ ժամը 04:35-ին։ Այս չվերթի համար ընկերությունը ինքնաթիռը Թբիլիսի է բերել ռուսական մեկ այլ օդանավակայանից՝ Միներալնիե Վոդիից։

Ի դեպ, հուլիսին ավիաընկերության ինքնաթիռներից մեկը խնդիր է ունեցել Մինվոդի-Երևան չվերթի ընթացքում։

2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագրեր է ստորագրել 2019 թվականի ամառվանից չեղարկված Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու և 2000 թվականից գործող վիզաների ռեժիմի չեղարկման մասին։

Արևմտյան շատ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսմամբ: ԱՄՆ-ն կարծում է, որ դա կարող է վրացական օդանավակայանների ընկերություններին ենթարկել պատժամիջոցների վտանգի։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»