Ներքին 2 տարի առաջ - 18:18 02-08-2023

Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարար Գրիգոր Մինասյանը «դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ-ԵՄ համագործակցությունն առավել զարգացնելու, ամուր հիմքերի վրա դնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար»:

«Նախարարն ընդգծել է տիկին Դեսպանի անգնահատելի ներդրումն ու ջանքերն ուղղված արդարադատության ոլորտի զարգացմանը:

Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ տիկին Դեսպանի՝ առաքելության ավարտից հետո, Նախարարության և ԵՄ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումները կունենան իրենց արդյունքները:

Նախարարն ու տիկին Դեսպանը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:

Կողմերն անդրադարձել են դատաիրավական և թվայնացման ոլորտի բարեփոխումներին, Արբիտրաժային կենտրոնի ստեղծման ընթացքին: Նախարարը կարևորել է նոր Կենտրոնի ստեղծումը, որը նպատակ ունի նպաստելու դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը։

Նշվել է Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը, պետական բյուջեի և ԵՄ բյուջետային աջակցությամբ ներդրված տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման ընթացքը, որի արդյունքում ներկայումս շուրջ 400 անձ կրում է տնային կալանք խափանման միջոցը: Նախարարը կարևորել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերումը, քանի որ այն միտված է գերծանրաբեռնվածությունից ազատելու քրեակատարողական հիմնարկները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի