Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:50 02-08-2023

Պետք է առերեսվել ճշմարտության հետ. Զախարովան՝ Փաշինյանին

Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում. Ավելին, այն խոսակցությունները, թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին Մոսկվայի համար արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ պակաս առաջնահերթ են դարձել, փաստացի հիմքեր չունեն։

Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակում Ռուսաստանի Դաշնության բանակցային ակտիվությունը նվազել է։

«Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և ներդաշնակության հասնելու համար, և դա լիովին վերաբերում է Հարավային Կովկասին», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ակտիվության ի՞նչ նվազման մասին կարելի է խոսել, եթե վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ շփումների մի ամբողջ շարք է տեղի ունեցել ամենաբարձր և բարձր մակարդակներով։ Մասնավորապես, մայիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հունիսի 2-ին՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպումը՝ երեք երկրի փոխվարչապետերի համանախագահությամբ, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին՝ արտգործնախարարների եռակողմ բանակցություններ։

«Սա ակտիվության նվազո՞ւմ է, պետք է առերեսվել ճշմարտության հետ... Հավանաբար, դրանք գնահատական տալու դատողություններ են, անձնական կարծիք, գուցե էմոցիա, բայց փաստերն արժե հաշվի առնել: Տրամաբանությունը քիչ հասկանալի է, տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022թ., ըստ Հայաստանի ղեկավարության, այս ուղղությամբ ամեն ինչ առանց խոչընդոտի էր ընթանում»,- ասել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»