Մամուլ 2 տարի առաջ - 10:00 02-08-2023

Հայկ Մարությանին անգամ Դավիթ Սանասարյանն է մերժել, նրանց միջև սև կատու է անցել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը մերժվել է նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայկ Մարությանը այս օրերին «փնտրտուքների» մեջ է. նա մեծ ցանկություն ունի մասնակցել աշնանը սպասվող ավագանու ընտրություններին, բայց չի գտնվում քաղաքական ուժ, որի ցուցակով կառաջադրվի. ում դիմում է, մերժում են: Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարությանը, մերժումներ ստանալով ՀԱԿ-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կողմից, որոշել է դիմել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցութկյան նախագահ Դավիթ Սանասարյանին: Վերջինս նախնական համաձայնել է, և սեպտեմբերի 17-ին Երևանի նախկին քաղաքապետը կրկին պիտի փորձեր իր ուժերը Երևանի ավագանու ընտրություններին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ գործը գլուխ չի եկել. Հայկ Մարությանի ու Դավիթ Սանասարյանի միջև սև կատու է անցել, ու Սանասարյանը ևս մերժել է Մարությանին:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Դավիթ Սանասարյանին. «Նման բան չկա, տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ քննարկումներ եղել են, բայց չեմ կարող ասել՝ կոնկրետ Հայկ Մարությանը մեզ դիմել է: Նրա հետ էլ որևէ կոնֆլիկտ չի եղել, չկա նման բան»,-ասաց նա: Այլ կերպ ասած, պայմանավորվածությունը մինչև վերջ չի կայացել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան