Ներքին 2 տարի առաջ - 16:57 01-08-2023

«Ինգո»-ն հրաժարվում է հետվիրահատական բուժումը հատուցելուց, թեև պարտավոր է

Oragir News-ն ահազանգ է ստացել ընթերցող Լիլիթ Ավետյանից, որով նա հայտնում է, որ թեև ինքն ունի համապարփակ ապահովագրություն, սակայն ապահովագրական ընկերությունը՝ «Ինգո Արմենիան» հրաժարվում է հատուցել չարորակ նորագոյացության հետվիրահատական բուժումը, որը ենթադրում է յոդաթերապիա։

Ավետյանը պատմեց, որ այս տարվա ապրիլին հերթական հետազոտության ժամանակ իր մոտ հայտնաբերվել է վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա՝ չարորակ նորագոյացություն, մետաստազ աջ ավշային հանգույցներում։ Նա ընդգծեց, որ ընկերությունը բուժման ընթացքում հատուցել է թե բիոպսիան, թե կոնսուլտացիաները։

Ինչ վերաբերում է վիրահատությանը՝ ապահովագրական ընկերությունից հայտնել են, որ չարորակ նորագոյացության դեպքում վիրահատության ծախսերը պետությունը հատուցում է։ Չնայած դրան, նաև վստահեցրել են, որ եթե պետությունը չհատուցի՝ ապահովագրական ընկերույթունը կփոխհատուցի։

Ավետյանի խոսքերով՝ մինչև վիրահատությունը ընկերությունից հայտնել են, որ եթե հիստալոգիայի՝ բջջաբանական հետազորության համար փոխհատուցման անհրաժեշտություն լինի՝ իրենք հատուցեն, բայց իրականում, դա ևս հատուցվել է պետության կողմից։

«Այնուհետև, ինձ առաջարկել են անցնել յոդոթերապիա, այսինքն, ես պետք է իոնիզացված յոդ ստանամ, որը ճառագայթի մի տեսակ է։ Ես դիմեցի ապահովագրական ընկերությանը՝ հետագա բուժմում անցնելու համար։ Սակայն, ինձ պատասխանեցին, որ իմ ծածկույթը չի փակում յոդաթերապիան, քանի որ չարորակ նորագոյացությունի բուժումից իմ պայմանագրով հատուցվում է միայն քիմոթերապիան և ճառագայթային թերապիան։ Ասում եմ՝ հարգելիս, ինձ հիվանդանոցում բացատրել են, որ իոնիզացված յոդը դա իրենից հենց ճառագայթ է ներկայացնում, դա ճառագայթի մի տեսակ է, որը վահանաձև գեղձի չարորակ գոյացության դեպքում միակ բուժումն է համարվում։ Այսինքն, իրենց պատկերացված սովորական ճառագայթը վահանաձև գեղձին ցուցված չի։ Դրա բուժումը յոդային ճառագայթն է։ Իրենք ինձ ասում են, որ ոչ, դա չի հատուցվում, ձեր ծածկույթը դա չի փակում, ձեր պայմանագրում յոդը նշված չէ»։

Ավետյանը նշեց, որ իր պայմանագրում կան նաև բացառություններ, թե որ դեպքում ընկերությունը չի փոխհատուցում, օրինակ պլաստիկ վիրահատություն, պլանային որևէ վիրահատությունը, դեղորայքից, օրինակ վիտամիններ կամ հորմոններ։

«Մինչդեռ, յոդոթերապիան բացառությունների ցանկում ներառված չէ, այն ոչ հաստատվածների ցանկում կա, ոչ էլ բացառությունների։ Ինձ հետաքրքիր է, թե ով է կազմում այդ պայմանագիրը, ի վերջո վահանաձև գեղձը մեր օրգանիզում ամենակարևոր օրգանն է, որը պատասխանատու է մեր բոլոր օրգանների աշխատանքի համար։ Ընդ որում՝ Հայաստանում վահանաձև գեղփի հիվանդությունը ամենատարածված հիվանդությունն է, քանի որ մենք ապրում ենք էնդեմիկ զոնայում ու մեր մոտ յոդի պակաս բոլորի մոտ կա։ Այս խնդիրը շատ տարածված է, երևի 10-ից 8-9 հոգին ունեն վահանաձև գեղձի խնդիր»։

Ավետյանն ասաց, որ ընկերությունից պատասնանում են, որ չարորակ նորագույաթությունների բուժման մեջ մտնում է քիմոթերապիան և ճառագայթային թերապիան։

«Այս պատասխանից հետո ես ինձ այնքան վատ եմ զգում, որ իմ ունեցած չարորակ գոյացությունը բուժման ենթակա չէ, իրենց տրամադրած բուժումների ցանկում չկա։ Լավ, ես իմ չարորակ գոյացոթյունով ո՞ւմ դիմեմ, որ այդ հարցը լուծվի, ստացվում է, որ ես պետք է ունենամ ա՞յլ օրգանի քաղցկեց, որ ինձ տրամադրվի քիմոթերապիա կամ ճառագայթ։ Ինձ ասում են՝ գնա ճառայագային կենտրոն, թող իրենք այդ յոդը անունը չգրեն, որ մենք քեզ փոխհատուցենք։ Ես էլ բացատրում եմ, որ այդ կենտրոյի վրա գրված է՝ Միջուկային ճառագայթման կենտրոն, այդ կենտրոնից է լինելու ուղեգիրը, եթե դուք չեք հասկանում յոդոթերապիան, ի՞նչ է, միջուկային ճառագայթումը հասկանալո՞ւ եք, կամ եթե դուք ինձ տաք սովորական ճառագայթման ուղեգիր՝ ես դրանով չեմ կարողանա գնալ միջուկային ճառագայթման կենտրոն, որովհետև ինձ կասեն՝ ձեզ սխալ ուղեգիր են տրամադրել, մենք չենք կարող ձեզ անհրաժեշտ ճառայագթը տալ։ Ես իհարկե այդ կենտրոնում էլ ասացի, թե ինչ է առաջարկում ապահովագրական ընկերությունը, իրենք ասացին, որ ընկերությունից հիմարություն են դուրս տալիս։ Ինձ վստահեցրել են, որ իրենք իմ նման այլ պացիենտների բացատրել են, որ հատուցողներին, ապահովագրական ընկերույթուննրին պետք է բացատրել, որ յոդոթերապիան դա ճառագայթի մի ճյուղ է։ Ապահովագրականում ոչ մի կերպ չեն ուզում ընդունել, որ դա ճառագայթի մի տեսակ է։ Ստացվում է, որ բոլոր չարորակ գոյացությունների մեջ հենց վահանաձև գեղձի քաղցկեղն է դուրս է մնում բուժման պլանից»։

Ավետյանը պատմեց, որ երկար պայքարից հետո ոչ մի արդյունքի չի հասել, իրեն կտրականապես մերժել են։ «Մերժեցին անգամ մինչև ճառայաթ տանալը մի շարք անալիզների գումարների փոխհատուցումը, ինչը նույնպես մեծ գումար է»։

Նա նշեց, որ յոդոթերապիայի արժեքը 980 հազար դրամ է։ «Ապահովագրական ընկերությունները ինձանից ամեն 2006-07թթ-ից ես ապահովագրված եմ, կապ չունի՝ ես օգտվում եմ, թե չեմ օգտվում իրենց ծառայությւոններից, ամեն ամիս ինձանից ապահովագրության համար գումարներ են գանձվում։ Ստացվում է, որ իրենք արդեն միլիոններ են ստացել ինձանից, ես չգիտեմ՝ իմ առողջության համար ես այդ միլիոններից ինչն եմ օգտագործել, ինչը՝ չէ, բայց այսօր, երբ ես կանգնած եմ ծայրահեղ հարցի առաջ, երբ իմ առողջությունն է վտանգված ու ես այդ ճառագայթը պետք է անպայման ստանամ, իրենք ինձ մերժում են։ Իրենք չեն ուզում ինձ հատուցել թերի գիտելիքի ու իմացության պատճառով»։

Նա ընդգծեց, որ յոդոթերապիայն բավական ծախսատար է, ու բացի այդ ճառագայթի ստացումից, նաև այլ ծախսեր կան։ «Սակայն հիմա ամեն բան մնացել է ինձ վրա ու ես միայն մինչ օգոստոսի 11-ը ժամանակ ունեմ այդ գումարները հայթայթելու համար»։

Oragir.News-ը կապ հաստատեց «Ինգո Արմենիայի» հետ՝ խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար։ Մեզ խնդրեցին հայտնել քաղաքացու տվյալները, ապա նաև խնդիրը և խոստացան կապ հաստատել մեզզ հետ։ Մինչ նյութի հրապարակման պահը՝ մենք ընկերությունից որևէ պատասխան չենք ստացել։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը