Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:59 31-07-2023

ԵԽԽՎ նախագահը ԵԽ նախարարների կոմիտեին ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչ է հղել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ գնահատելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որում հայտնվել են այնտեղ բնակվող հայերն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա սրում՝ հիշեցնում եմ Վեհաժողովի՝ Նախարարների կոմիտեին ուղղված հունիսի 20-ի կոչը՝ որքան հնարավոր է շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ գնահատելու համար իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետևանքով։

Ես միանում եմ երկխոսության կոչին, որը հղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023 թվականի հուլիսի 28-ին, և կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, վերջապես կատարել իրենց փոխադարձ պարտավորությունները, որոնք ստանձնել են 1991 թվականին, որպեսզի նվազեցնեն լարվածությունը և վերականգնեն խաղաղությունը»,- հայտարարել է Քոքսը, փոխանցում է Արմենպրեսը։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին
23:21 Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային

Ձեզ գուցե հետաքրքրի