Ներքին 2 տարի առաջ - 19:43 31-07-2023

Վերջին շրջանում իմ շուրջ արված հայտարարությունները զուրկ են որևէ հիմքից և ունեն պառակտիչ նպատակներ․ Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է «ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԱՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում» իր մասնակցության մասին լուրերին:

Հայտարարությունում ասվում է. «Վերջին օրերին որոշ շրջանակների կողմից լրատվամիջոցներում տարաբնույթ հայտարարություններ են արվում «ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԱՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում» իմ մասնակցության մասին, որի վերաբերյալ հարկ եմ համարում հայտարարել.

Արցախի Հանրապետության նախագահի կողմից նշանակվելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերի համակարգող՝ ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին մասնակցել եմ բացառապես նշյալ լիազորությունների սահմաններում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական ոլորտը ունի համապատասխան գերատեսչություն, որը զբաղվում է անվտանգային-ռազմավարական հարցերի համակարգմամբ՝ ի պաշտոնե չունեի համապատասխան որոշումներ կայացնելու լիազորություններ, իսկ ունենալու դեպքում՝ չէի իրականացնի Արցախի Հանրապետության կենսական շահերը խաթարող որևէ գործունեություն:

Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին, որպես ԱԽ քարտուղար՝ արցախյան պատկան մարմինների հետ մասնակցել եմ ԱՀ համար կենսական նշանակության ենթակառուցվածքների, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության խնդիրների կարգավորման աշխատանքներին:

Հաշվի առնելով անվտանգային համակարգի նրբությունները՝ առհասարակ, իմ պաշտոնավարման ընթացքում և այսօր էլ հնարավորության սահմաններում իրականացվելիք աշխատանքների մասին մշտապես նախընտրել եմ չբարձրաձայնել և խուսափել դրանք հանրայնացնելուց:

Ուստի վերջին շրջանում իմ շուրջ արված հայտարարությունները զուրկ են որևէ հիմքից և ունեն պառակտիչ նպատակներ:

Հորդորում եմ զերծ մնալ այս ծանր ժամանակաշրջանում մեր հանրությանը պառակտող և առանց որևէ հիմքերի մեկնաբանություններ անելուց»:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան