ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«23 ՄԻԼԼԻՈ՞Ն
2020 թ. Փետրվարին ես իմ արձակուրդի ու իմ գրպանի հաշվին Տուլուզ` Airbus-ի մայր գործարան կատարած այցից բերեցի 8 նոր, արտադրության սկզբից 0 (զրո) թռիչքաժամով A-220 օդանավի պայմանագիր:
Ծրագրի իրագործման համար $3-4 մլն ներդրման կարիք կար պետական 100% մասնաբաժնով ավիաընկերություն կազմակերպելու, և սկզբնական հնարավոր (!), ոչ անխուսափելի, օդանավերի թերբեռնվածության կորուստները փոխհատուցելու համար:
Այդ ժամանակ դեռևս իմ ղեկավարը, էսօր վարչապետի պաշտոնում գտնվողը մերժեց ծրագիրը:
Եվ իր տեղակալի` քովիդի պարետ, կանանց իրավունքների պաշտպան, նախկինում քաղաքապետարանի` թափառող շների վարչության գլխավոր մասնագետ, իսկ այժմ քաղաքապետի թեկնածուի, ու մեկ այլ ավիացիոն «հրաշքի» կատարմամբ €5.0 մլն հատկացվեց արտասահմանյան մի ընկերության, որը Քովիդի հենց սկզբից դադարեցրեց երջանիկ հայերին Դիլիջանից էժան գնով Հռոմ ու Միլան սուրճ խմելու տանել:
Իսկ իմ հարցումներին, թե ուր են վճարված գումարի մնացորդները, իշխանությունը նույնիսկ գլխավոր դատախազության միջոցով չի պատասխանում
23 մլն դոլլարը Հայաստանին կբավարարեր`
- ստեղծել պետական ավիաընկերություն, որի մի մասը մասնավորեցնելով 12 ամսվա ընթացքում վերադարձնել, և նույնքան էլ շահույթ ստանալ
- լիզինգով գնել 8 նոր A-220 և 4 հատ թարմ, 5-7 տարեկան A-320 կամ Բոինգ-737-800 օդանավ
- աշխատանքով ապահովել մոտ 4000 հոգու:
Ըստ վիճակագրության 1 օդանավը բերում է +/- 100 աշխատատեղ միայն ավիացիայի ոլորտում, և 2,5-3 անգամ ավել հարակից ոլորտներում (1200-ավիացիա, 3000 հարակից)
- 40 օդաչուի տալ օդաչուական կրթություն և նախապատրաստել զարգացող ավիացիա ունեցող երկրում սերնդափոխությանը,
- համապատասխան կրթություն ապահովել ավիացիոն իշխանություններում (Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) 50 մասնագետի համար:
Ինչը կօգներ խուսափել ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության ամոթալի «սև ցուցակում» հայտնվելուց
Ինչպես նաև աշխատավարձի եռակի բարձրացմամբ շահագրգռել ավիացիոն իշխանություններում աշխատողներին, որ չլքեն իրենց պատվավոր, բայց պետծառայողի խղճուկ աշխատավարձով պաշտոնները, և հավելյալ 100-150 հազ. դրամի համար աշխատանք չփնտրեն մասնավորի մոտ:
Եվ միևնույն է, նրանց աշխատավարձը անգամ չէր համեմատվի ոչ դեպուտատների, ոչ դատական համակարգի աշխատավարձների հետ
- գնել 5-6 ուղղաթիռ
Մի մասը ԱԻՆ կարիքների համար (հրշեջ, փրկարար, շտապ օգնություն... )
Մյուս մասը գյուղատնտեսական աշխատանքների:
Անձամբ առաջարկել եմ տարբերակ $300-350 հազար, կախված կոմպլեկտացիայից
Էս ամենը իրագործելով Հայաստանը 44 օրյա պատերազմը չէր դիմավորի «Արմենիա» ավիաընկերության 1 ՀԱՏ (!!!) ծեր, 132 տեղանոց Բոինգ 737-500 ով, փրկարարական աշխատանքների, շտապ օգնության, դաշտերի ու անտառների սրսկման, վերահսկման, մոնիտորինգի.... համար կունենար սեփական նավատորմ, բարձր վարձատրվող աշխատավարձով կապահովվեր ոչ պակաս քան 4000 ընտանիք....
ՀՀ բնակչությունը և զբոսաշրջիկները կունենային էժան, մրցակցային, բարձրորակ ծառայություններով թռիչքների հնարավորություն:
Տեղական ավիափոխադրողը կապահովեր արժույթի ՆԵՐՀՈՍՔ, ոչ թե արտահոսք, ինչ տեղի է ունենում մեր իրականությունում....
Եվ տակը դեռ մի քանի միլլիոն կմնար
Դրա փոխարեն........
Հոտոտող Շուն
Վայելեք ձեր իշխանություններին, պարոնայք»։