Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:49 29-07-2023

100 տարվա պետությունը 10․000 տարվա պատմություն ունեցող պետության հետ խաղ է անում․ Գրիշա Սարգսյան

«Մեր երկրի ղեկավարը ճակատագրական սխալ թույլ տվեց․ առանց որևէ քննարկումների ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը՝ պատասխանելով Արցախի շուրջ ձևավորված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերի մասին հարցին։

«Այդ ճակատագրական սխալը բերեց հանգեցրեց այս օրվան։ Նաև մեղադրում եմ Արցախի իշխանություններին, որովհետև երբ առաջին օրը «բնապահպանները» փակում էին Արցախի ճանապարհը, ես առաջարկեցի՝ դուք էլ, արցախցիներդ՝ կին-տղամարդ, այս կողմից էլ Սյունիքի ժողովուրդը՝ կին-տղամարդ, գնային քաղաքացիական ծեծկռտուք թող լիներ այդ սուտ ակտիվիստների մեջ»,-ասաց Սարգսյանը։

Մեր դիտարկմանը, թե խաղաղապահները թույլ չէին տա, ասաց․ «Խաղաղապահները թո՞ւյլ էին տալիս, որ դրանք գալիս էին, քյաբաբ-խորոված էին անում դրանց կողքին»։

«100 տարվա պետությունը 10․000 տարվա պատմություն ունեցող պետության հետ խաղ է անում, խեղաթյուրում է պատմությունը, իսկ մերոնք բերանը խոտ առած, նստած նայում են։ Առաջին իսկ օրից, երբ դրանք հոխորտում էին, ՀՀ-ն և Արցախը հակահարված էին տալիս, դրանք վախկոտ կատուներ են, միանգամից փախչում են։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բարձրադիր սարին 12 ամիս ձյուն է, մեզ պետք չի, Սիս ու Մասիսը գերբից հանենք, վտանգավոր է, «Նեմեսիսի» արձանը քանդենք, վտանգավոր է, Թուրքիան ասում է՝ երբ որ ժխտես Ցեղասպանությունը, ես քեզ կընդունեմ ու բարեկամական պայմանագիր կստորագրեմ, այդ ամեն ինչը երբ որ տեսնում ես, ինչ Խաղաղության պայմանագիր»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան