Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:35 29-07-2023

Դեսպան Մինասյանը Ռումինիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Լաչինի միջանցքում խորացող հումանիտար ճգնաժամը

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հուլիսի 28-ին քաղաքավարական այց է կատարել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուին։ Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից։

Շնորհավորելով տիկին Օդոբեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը հույս է հայտնել, որ տիկին նախարարն իր հարուստ մասնագիտական փորձն ու կարողությունները լավագույնս կծառայեցնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Կողմերը երկուստեք ընդգծել են, որ հարուստ պատմական հիմք ունեցող հայ-ռումինական հարաբերություններում վերջերս արձանագրված դրական դինամիկան հնարավորություն է ընձեռում համալրելու երկկողմ օրակարգը՝ բարձրացնելով այն որակական նոր մակարդակի:

Դեսպան Մինասյանը զրուցակցին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող անօրինական արգելափակման մանրամասները, ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ինչպես նաև վերջին զարգացումները։ Դեսպանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնց համաձայն այդ երկիրը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ համագործակցության հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համապարփակ գործակցության շրջանակներում։ Այս համատեքստում ընգծվել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանը նպաստող գործոն։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի