Ականատես ենք լինում Արցախից ձեռքերը լվանալու և թշնամու ողորմածությանը հանձնելու պատրաստակամությանը․ Չալաբյան

Ներքին 1 տարի առաջ - 11:21 29-07-2023
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօրվա մամուլի ասուլիսի սկզբում իր զորակցությունը հայտնեց Արցախում ապրող մեր քույրերին և եղբայրներին՝ շեշտելով, որ Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ աջակցում են նրանց պայքարին և նրանց հերոսական դիմադրությունը նորանոր աջակիցներ է ձեռք բերում, և մենք պարտավոր ենք իրապես նեցուկ կանգնել նրանց պայքարին։

«Այս հերոսական պայքարի ֆոնին միայն վրդովմունք և հիասթափություն է առաջացնում ՀՀ գործող իշխանությունների հաձնողական կեցվածքը։ Շաբաթը այդ առումով էլ էր հարուստ իրադարձություններով։ Փաստացի մենք ականատես ենք լինում Արցախից ձեռքերը լվանալու և թշնամու ողորմածությանը հանձնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը, որ դե ֆակտո Արցախը տանում է ցեղասպանության։ Այն քողարկվում է Արցախը պաշտպանելու և նոր պատերազմից խուսափելու թեզով, բայց ոչ մի կերպ չի բացատրվում՝ ինչ է լինելու մեր հայրենակիցների հետ, ինչպես ենք մենք նրանց կյանքի իրավունքը պաշտպանելու։ Այդ պայմաններում «Հայաքվեի» հիմնական ուղերձը բնականաբար շարունակում է մնալ նոր կողմնակիցներ ձեռք բերելը․ իշխանության ամեն կողմնակի մանիպուլյացիան հակառակ արդյունքն է ցույց տալիս, և ավելի շատ մարդիկ են սկսում հասկանալ, որ այն, ինչ որ անում է ՀՀ իշխանությունը, ըստ էության, դուռ է բացում նոր ցեղասպանության առաջ»,- ասաց Չալաբյանը։

Ավետիք Չալացյանը շեշտեց, որ իշխանություններն անցել են վարչական ճնշումների։ Նա անդրադարձավ «ՀայաՔվե»-ի գործունեության խոչընդոտմանը Ստեփանավանում, Վանաձորում, Թալինում, Դիլիջանում։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ