Ներքին 3 տարի առաջ - 23:08 28-07-2023

Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն անշարժ կանգնած են․ ՀՀ ՄԻՊ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 28-ին, այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի օր է հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն անշարժ կանգնած են, հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։

Նրանց ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ու Միջազգային համագործակցության վարչության պետ Աննա Կարապետյանը։

Նրանք շրջել են տեղանքում, հեռվից իրականացրել սահմանի մշտադիտարկում։

Իրավիճակի վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ընդհանուր տեղեկություններ են տրամադրել Արտաքին գործերի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՄԻՊ աշխատակազմը։

Աննա Կարապետյանը ներկայացրել է խնդրի շուրջ Պաշտպանի կողմից իրականացվող շարունակական փաստահավաք աշխատանքները։

Բացի այդ, ՄԻՊ ներկայացուցիչը նշել է, որ ստացված տեղեկատվությունը պարբերաբար փոխանցվում է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին՝ կոչ անելով անհրաժեշտ ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո