copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:03 28-07-2023

Ջ. Պուչչինիի «Տուրանդոտը» կհամալրի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի հարուստ խաղացանկը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ջ. Պուչչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի առաջնախաղը:

Մշակութային այս իրադարձությանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ներկայացման երաժշտական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը և բեմադրող ռեժիսոր Վյաչեսլավ Ստորոդուբցևը (ՌԴ):

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է բոլորին առաջնախաղի կապակցությամբ և նշել, որ Պուչչինիի «Տուրանդոտ» օպերան լավագույն օպերային ներկայացնումներից է, և հատկանշական է, որ յուրաքանչյուր օպերային թատրոն ձգտում է այս բեմադրությունն ունենալ իր խաղացանկում:
«Սա միանշանակ կարևոր իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում: ԿԳՄՍ նախարարությունը բազմիցս աջակցել և շարունակելու է աջակցել նման ծրագրերի կյանքի կոչմանը: «Տուրանդոտ» ներկայացման համար նախարարության ֆինանսական աջակցությունը կազմել է 50 մլն դրամ: Նման բարձրակարգ ներկայացումները հարստացնում են մեր հասարակությունը, նոր հոգևոր լիցքեր հաղորդում, բարձրացնում հասարակության՝ արվեստի ընկալման մակարդակը, ինչպես նաև խթանում զբոսաշրջային հոսքերը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Անդրադառնալով ներկայացմանը՝ Ալֆրեդ Քոչարյանը մատնանշել է բեմադրության կարևորությունը միջազգային համագործակցության տեսանկյունից. «Ներկայացումը ստեղծագործական համագործակցության արդյունք է՝ մեր օպերային թատրոնի և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցևի, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի Պրիմորսկիի բեմի գլխավոր դիզայներ Պյոտր Օկունևի, «Գաբաջյան նորաձևության տան» հետ: Նման համագործակցության ձևաչափն ապացուցել է, որ այն ոչ միայն կարևոր է, այլև նաև արդյունավետ և նոր շունչ կհաղորդի ստեղծագործական գործընթացներին»:

Նախարարի տեղակալը կրկին շնորհավորել է բոլորին առաջնախաղի կապակցությամբ և հույս հայտնել, որ բեմադրությունը կարժանանա հայաստանյան օպերային արվեստի սիրահարների բարձր գնահատականին:

Ներկայացման բեմադրող ռեժիսոր Վյաչեսլավ Ստորոդուբցևը նույնպես բարձր է գնահատել Հայաստանի և Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնների միջև համագործակցությունը և նշել, որ երկու կառույցների միջև փոխգործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Վյաչեսլավ Ստորոդուբցևը բարձր է գնահատել նաև Հայաստանի օպերայի թատրոնի երգիչների մասնագիտական պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը. ««Տուրանդոտ» օպերային ներկայացումը, ըստ իս, այս թատերախմբի համար իդեալական ընտրություն է: Դժվար է գտնել աշխարհում որևէ թատրոն, որն ունենա Տուրանդոտի դերերգի հինգ կատարող: Բոլոր դերակատարներն էլ շքեղ, արհեստավարժ և յուրօրինակ են, ինչը աննախադեպ է և դժվարացնում է ընտրությունը»:

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը հավաստիացրել է՝ բավականին լուրջ աշխատանք է տարվել. կոստյումները որակյալ են, ներկայացումը՝ հարուստ. «Շնորհակալ եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը աջակցության համար, ինչպես նաև Վյաչեսլավին և նրա թիմին. նրանք ցույց են տալիս, թե ինչպես պետք է աշխատեն պրոֆեսիոնալները: Այս ժամանակահատվածը մեզ համար կարևոր է. մեր գործընկերները, մեր երիտասարդ ուժերը կարող են սովորել, ինչը կօգնի ոչ միայն պահպանել ներկայացումը, այլև հաջորդ ներկայացումներում հաջողություններ գրանցել ու ձևավորել մեր աշխատանքին թիմը: Հուսամ՝ հանդիսատեսը կհավանի ներկայացումը, որը վառ է ու լուսավոր»:

Դիրիժոր Հարություն Արզումանյանը գլուխգործոց է համարում Պուչչինիի բոլոր օպերաները, բայց նրա ահռելի ժառանգության մեջ առանձնացնում «Տուրանդոտ» օպերան, որը կոմպոզիտորը չի հասցրել ավարտել: Այն ավարտին է հասցրել նրա համախոհն ու աշակերտը՝ Ալֆանոն: Երևանյան բեմադրության մեջ միայն այն հատվածն է ընդգրկվել, որը գրել է Պուչչինին: «Բարդագույն օպերա է: Ի տարբերություն Պուչչինիի մյուս օպերաների, որոնցում երգչախումբը քիչ է ընդգրկված, «Տուրանդոտը» հիմնված է երգչախմբի վրա: Ռեժիսորն էլ այնպես է բեմադրել, որ երգչախումբն աշխատի ակտիվ ու հետաքրքիր: Բարդագույն դեր են կատարում երգչախմբի արտիստները՝ խաղալով և գործողության կարևոր մաս լինելով»,- ընդգծել է դիրիժորը:

«Տուրանդոտը» օպերային հիմնական երկացանկի ամենահանճարեղ ստեղծագործություններից է, որը առաջին անգամ կհամալրի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի հարուստ խաղացանկը: Ներկայացմանը ընդգրկված են ինչպես թատրոնի անվանի, այնպես էլ երիտասարդ լավագույն մեներգիչները, թատրոնի երգչախումբը, սիմֆոնիկ նվագախումբը:

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
19:44 Կալանավորվել է Մասիվի զինկոմը. shamshyan.com
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան
10:00 Սրբազան շարժումը արժեբանական առանցքի կարիք կունենա