Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:27 28-07-2023

Արցախում մանկական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է, իսկ իրավիճակը բարդանում է ժամ առ ժամ

Արցախի Հանրապետությունում բոլոր բուժհաստատությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Արցախի Հանրային ռադիոյի հաղորդմամբ, իրավիճակն արդեն բարդանում է ժամերի ընթացքում:

Ըստ ԱՆ կողմից հրապարկված վերջին տվյալների` «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 23 երեխա:

Նրանցից 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը Արցախի Հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է` գրանցվել են դեպքեր, երբ երեխաները հիվանդանոց են բերվում ուշ և հիվանդությունն արդեն խորացած է լինում:

«Առողջապահության ոլորտի խորացող ճգնաժամն արդեն թողնում է տեսանելի հետևանքներ: Ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, թերսնման, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման և համապատասխան դեղամիջոցների բացակայութան պատճառով երեխաների առողջության վատթարացման դեպքեր:

«Արևիկ» բուժմիավորումը շուրջ 8 ամիս է, ինչ աշխատում է հատուկ ռեժիմով: Դադարեցված են պլանային վիրահատությունները, վառելիքի սղության պատճառով կան խնդիներ կապված հիվանդների տեղափոխման հետ` ասում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը:

«Բոլոր շտապ դեպքերը սպասարկվում են, բուժումները կազմակերպվում են լրիվ ծավալով: Կոնկրետ մեր բաժանմունքում հիմնականում բուժում են ստանում ինֆեկցիոն, վիրաբուժական բնույթի շտապ կարգով ընդունված հիվանդները: Նրանց վիճակը կարելի է գնահատել բավարար, քանի որ գործադրում ենք բոլոր ջանքերը բուժումը պատշաճ իրականացնելու համար: Դեղորայքի պակաս, իհարկե, կա: Նախ, դադարեցված են պլանային վիրահատությունները: Իսկ մնացած բոլոր բուժումները կատարում ենք խնայողական ռեժիմով»:

Վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող երեխաներից երկուսը «Լեյշմանիոզ» ախտորոշմամբ են: Հիվանդությունը մարդուն է փոխանցվում Lutzomyia longipalpis տեսակի մլակների խայթոցի միջոցով, իսկ ժամանակին բժշկի չդիմելու և պատշաճ բուժում չստանալու դեպքում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությունը: Նախկինում այս ախտորոշմամբ հիվանդներն անմիջապես ուղեգրվում էին ՀՀ: Այսօր սահմանափակ դեղորայքով ստիպված են բուժումն իրականացնել տեղում: Մեսրոպ Մարգարյանը ներկայացնում է հիվանդության հիմնական ախտանիշներն ու կանխարգելման միջոցները:

«Առաջին հերթին բարձր ջերմությունն է, ինչի ֆոնին նկատվում է նաև դող: Ժամանակի ընթացքում երեխայի մոտ նկատվում է նաև լյարդի և փայծաղի մեծացում: Երեխայի մաշկը ընդունում է մոմագույն, դեղնավուն երանգ: Ի՞նչ պետք է անել, որպեսզի չհիվանդանան երեխաները: Կանխարգելման համար, իհարկե, առաջին հերթին ահնրաժեշտ է, որ թռչող միջատները երեխաներին չկծեն: Օրինակ, պատուհանների համար նախատեսված այս ցանցերը ցանկալի է, որ լիեն»:

Որո՞նք են հիվանդության զարգացման ռիսկերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում լեյշմանիոզի վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ հիվանդությունը տարածվում է երկրագնդի ամենաաղքատ բնակչության շրջանում և կապված է սննդի անբավարարության, մարդկանց տեղահանության, կենցաղային վատ պայմանների, թույլ իմունային համակարգի հետ: Այն ամենը, ինչն այսօր շրջապատում է մեզ:

Հուլիսի 25-ին Հանրապետությունում ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Մեսրոպ Մարգարյանի խոսքով այս պայմաններում բուժանձնակազմի պատասխանտվությունն ավելի է մեծացել: Նրանք բոլորը ոտքով, ժամանակին հասնում են աշխատանքի վայր: Վառելիքի բացակայության պատճառով շտապ օգնության մեքենաներն աշխատում են միայն ծայրահեղ դեպքերում: Երեխաները շրջաններից հաճախ ուշ են բերվում հիվանդանոց, երբ հիվանդությունն արդեն խորացած է լինում:

Մանկական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է, իսկ իրավիճակը բարդանում է ժամ առ ժամ»,- գրում է Արցախի Հանրային ռադիոն:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան