Ներքին 3 տարի առաջ - 10:36 26-07-2023

«Չայնիի» ոլորաններում այրվել է տնտեսական ապրանքներ տեղափոխող Ford Transit-ը․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, «Չայնիի» ոլորաններում ավտոմեքենա է այրվում։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 28-ամյա Էդգար Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդը քաղաքացիների օգնությամբ փորձել է կանխել կրակի տարածումը, սակայն այն այնքան արագ է տարածվել, որ հրշեջների ժամանումից հետո նոր հնարավոր է եղել մարել կրակը։

Ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը