Ներքին 3 տարի առաջ - 21:37 25-07-2023

Աննա Հակոբյանը դիմում է Արցախին և արդարացնում Հայաստանում անցկացվող փառատոնները

ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում․

Գրառումը՝ ստորև․

«Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր եւ եղբայրներ.
Պի’նդ եղեք։
Մի’ վախեցեք։
Ամո’ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։
Ժամանակավոր խնդիների առաջ մի’ ընկրկեք։
Մի’ անհանգստացեք. մենք եւ Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե’ք միայնակ չենք թողնի։
Ձեզ Ուժե’ղ Հայաստան է պետք։
Մեզ բոլորի’ս է Ուժեղ Հայաստան պետք։
Քաղաքական մանիպուլացիաների մի’ տրվեք։
Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե’ն վայրկյանը նվիրված է մեր պետությա’նը եւ Ձե’զ։
Հիմա մեզ ավելի հեշտ չէ’։
Հայաստանում ապրողները քիչ չե’ն տառապել։
Մեծահոգի’ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։
Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե’ն։
Պետք է ուղղակի դիմանալ։
Ընդամենը՝ դիմանալ։
Դուք դա կարո’ղ եք։
Ես հավատո’ւմ եմ ձեզ»։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո