Ներքին 2 տարի առաջ - 22:10 23-07-2023

Սյունիքում վարորդը տրակտորով խոտհունձի աշխատանքներ կատարելիս գլորվել է ձորը և մահացել․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Լորիկ Ն.-ն իր վարած МТЗ-80 մակնիշի առանց համարանիշի տրակտորով, որը կցված է եղել խոտմամլիչով, Սիսիան համայնքի Տորունիկ բնակավայրի վարչական տարածքում՝ «Գյոլյազ» կոչվող խոտհարքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ըստ նախնական տեղեկությունների կորցրել է ղեկային կառավարումը և մոտ 200 մ գլորվել ձորը:

Վթարի հետևանքով Լորիկ Ն.-ն տեղում մահացել է:

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից