Ներքին 3 տարի առաջ - 10:40 22-07-2023

Ծովազարդ գյուղի մոտ ճամփեզրի փոսում հայտնված ավտոմեքենայի վարորդը մահացել է, 2 ուղևորները՝ վիրավորվել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 21-ին, ժամը 16։27-ին ահազանգ է ստացել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճամփեզրի փոսի մեջ (մոտ 3 մետր)․ վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ռ․ Թ․-ն (ծնված 1976 թ․) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Գավառի բժշկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Հ․ Ե․-ին (ծնված 1979 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս նույնպես հոսպիտալացվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել Վ. Ս․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ամենից շատ դիտված

19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր