Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:23 22-07-2023

Ինչե՜ր էին ասում առաջ, ինչեր են անում հիմա. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին նշել է, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը: Պարզ ասած՝ վերահաստատել է, որ քպական իշխանությունը հրաժարվում է Արցախից, այն ճանաչում է ադրբեջանական: Նույն Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, 2016 թվականին, երբ ընդդիմադիր էր աշխատում, Արցախի հարցը փոխզիջումներով լուծելու Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների նպատակը որակում էր՝ «ստորացուցիչ»: 2017 թվականին ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանում նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել:

Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ՝ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»: Արդեն 2018-ի մայիսի 8-ին, ինչպեսև 2021ին՝ ինքնավերարտադրվելու ժամանակ, հայտարարում էր, թե՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմքում պետք է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը լինի: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին, որի հայտարարությունն առիթ եղավ այս հիշեցումների համար, նա պակասը չէ:

Ի դեպ, ոչ թե «նախկինում», ոչ թե ընդդիմադիր աշխատելիս, այլ հենց իշխանություն եղած ժամանակ՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, 2020 թ. հոկտեմբերի 15-ին, բուռն հայրենասիրական գրառում է արել ու շեշտել. «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը... Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը»: Բա մարդ իր տունը, իր հայրենիքը կճանաչի թշնամուն պատկանո՞ղ: Կամ՝ հիմա նրանցից որևէ մեկի բերանից «Արցախի հայության ինքնորոշման իրավունք» արտահայտությունը կլսվի՞: Չի լսվի: Նրանք հիմա «խաղաղություն» են խաղում ու անխնա զիջում ամեն ինչ...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները