Արցախում հղիները մեծ խնդիրների առաջ են կանգնած․ արցախցի. տեսանյութ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 20-07-2023

Անի Ներկարարյան

Լրագրող

«Այսօր միացել եմ կանանց նախաձեռնությանը, 24 ժամյա հացադուլին, որը իրականանում է հետթափոխով, 2-3 կանայք, մայրեր իրար փոխանակում են, և հացադուլ ենք հայտարերլ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախցի Անգելինան։

Հարցին՝ որքանո՞վ է արդյունավետ պայքարի այս ձևը, Անգելինան ասաց, որ այս պահին չի կարող պատասխանել, թե որքանով դա արդյունք կտա, սակայն, այդպիսով հրավիրում են հանրության ուշադրությունը Արցախում տեղի ունեցող ճգնաժամի վրա։

«Իմ ընտանիքը նույնպես Արցախում է, ծնողներս, երղբայրներս, և մենք մեր կաշվի վրա զգում ենք, այսօրվա իրականությունը և այն ինչ կատարվում է հիմա Արցախում։ Մենք գիտնեք, որ ՄԱԿ-ը ունի մարդասիրական ծրագրեր, որոնք չի իրականացնում և մենք այսպիսով փորձում ենք այդ խնդիրը բարձրաձայնել։

Արցախում մեղմ ասած ծանր իրավիճակ է։ Գիտեք, որ դեկտեմբերից Արցախը բլոկադայի մեջ է, բայց մեկ ամիս է ընդհանրապես ոչ մի մարդասիրական բեռ չի մտնում Արցախ, ձեթ չկա, շաքարավազ չկա, էլ չեմ ասում դեղորայքը, որը չի ավելանում՝ պակասում է։ Արցախում հղիներն են մեծ խնդիրների առաջ կանգնած, իսկ երեխաները զրկված են մրգերից, այսինքն վիտամիններ չեն ստանում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ «Կանայք հանուն Արցախի» խորագրով մեկօրյա հացադուլը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի