Ներքին 3 տարի առաջ - 12:23 20-07-2023

Օգոստոսի 1-ից ԶՈՒ-ում կլինեն զինծառայողներ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է. Պապիկյան

ՀՀ զինված ուժերում հունսիցի արդեն մեկնարկել է ատեստավորման գործընթացը. կամավոր ատեստավորմանն արդեն մասնակցել է շուրջ հազար զինծառայող, հայտ ներկայացրել են 4 հազարը։

«Ունենք և՛ ատեստավորվածներ, և՛ իհարկե, մարդիկ, որոնք չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, խոսքը վերաբերում է պատրաստվածության մակարդակին»,- այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ այն ստորաբաժանումները, այն զինծառայողները, որոնք հավուր պատշաճի պատրաստվել են, կարողանում են հաղթահարել ատեստավորման շեմը, ավելին՝ արձանագրում են նաև շատ լավ արդյունքներ։

«Կա ընկալում առ այն, որ պատրասվածության մակարդակը պետք է ամենօրյա ռեժիմով բարձրացնել ու ստանալ ատեստավորման նոր հնարավորություններ նաև նրանց պարագայում, որոնք թերացել են։ Գործընթացը բավականին առողջ է, ունենք դժվարություններ, արձանագրվում են թերություններ, որոնց մասին գիտեինք, բայց արդեն փաստացի արձանագրում ենք, սրա մասով պետք է շատ արագ ու գործնական քայլեր կատարենք»,- նշեց Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը վստահեցրեց՝ օգոստոսի 1-ից Զինված ուժերում կլինեն զինծառայողներ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է։

«Մենք ունենք զինծառայողներ, որոնք արդեն իսկ հաղթահարել են գերազանցի նշաձողը, նրանց պարագայում ոչ միայն կրկնակի, այլև կրկնակիից ավելի է աշխատավարձը բարձրացել»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա