Ներքին 3 տարի առաջ - 11:01 19-07-2023

Նոր բերված տրոլեյբուսը կրկին խոտանվել է

Քիչ առաջ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ Ագաթանգեղոս Արշակունյաց խաչմերուկի ճանապարհի երթևեկելի մասում խոտանվել էր ընդամենը մի քանի օր շախագործվող 2Ա երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Ժամանել էր նաև վերանորոգող անձնակազմը։




Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ժամանակակից 15 տրոլեյբուսներ, որոնք ձեռք են բերվել քաղաքապետարանի միջոցներով արդեն դուրս են եկել երթուղի։
Տրոլեյբուսների դուրս բերելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Ավինյանը, ով մեծ ոգևորությամբ ասում էր, որ պլանավորում է Երևանում, հանուն մաքուր օդի, 250 էլեկտրաավտոբուսների ձեռք բերման պլան մշակել։
Հիշեցնենք, որ Oragir.News-ը օրեր առաջ էր հրապարակել 2Ա տրոլեյբուսը, որը կրկին ճանապարհի երթևեկելի հատվածում խոտանված էր։
Կարելի է եզրակացնել, որ Ավինյանի համար տրոլեյբուսների բովանդակությունը կապ չունի, հիմնական շեշտը դրվում է տեսքի վրա, այդպիսով մարդկանց քաղաքապետի ընտրությոններից առաջ ցույց տալով, որ ինչ-որ աշխատանք է արվում։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»