Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:00 18-07-2023

Քաղաքացու շահերից չբխող հերթական որոշումը. այսուհետ վարկերը կտրամադրվեն միայն դրամով

Հուլիսի 1-ից բանկերը ֆիզիկական անձանց այլևս վալյուտային (արժութային) վարկեր չեն տրամադրում։
Oragir.News-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ սա անհարկի կոշտ սահմանափակում է։

«Սա իրականում բերելու է ընտրության հնարավորության բացառման, այսինքն հիմնական պահանջարկը փոխվելու է դեպի դրամով վարկեր»։

Ավետիսյանի խոսքով սա մի քանի խնդիրներ է առաջացնելու. «Նախ վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարագայում դրամով արտահայտված վարկերի տոկոսադրույքը ավելի բարձր է, քան ասենք դոլարով, եվրոյով վարկերինը։ Սա քաղացիներին ստիպելու է թանկ ռեսուրս ձեռք բերել»։

Խոսելով մյուս խնդրից՝ տնտեսագետը նկատեց. «Երկրորդն այն է, որ հիմա դրամը արտաքին պատահական գործոնների ազդեցությամբ արժևորման գործընթացի մեջ է, և այն անձինք, ովքեր այս կամ այն չափով ունեն արտարժույթով եկամուտներ, փաստացի այդ անձինք իրենց վրա են կրելու արժութային ռիսկը, որովհետև եթե իրենց դրսում աշխատող հարազատը դոլարով, եվրոյով է եկամուտներ ուղարկում և նրանք այստեղ վճարում են վարկը, այդ մարդիկ ամբողջ արժութային ռիսկը կկրեն իրենց վրա։ Նախկինում դոլարով եկամուտը ստանում, դոլարով վճարում էին կատարում, հիմա պետք է դոլարով ստանան և վճարում կատարեն դրամով»։

Տնտեսագետը ընդգծեց, որ սա արտարժութային վարկի սահմանափակում է և չի խոսում ազատ և մրցակցային կարգավորման մասին։

«Մենք այդպիսի խնդիրներ էլ չենք ունեցել, որ ասենք դրամը գերարժեզրկվում է և իրենք փորձում են դրանով ազգային արժույթի փոխարժեքը կարգավորել։ Մեր մոտ հիմա հակառակն է տեղի ունենում՝ հիմա դրամը արժևորվում է և նման օբյեկտիվ նախապայմաններ չկան»,- ընդգծեց տնտեսագետը։

Ավետիսյանը հավելեց, որ սա հակառակ տրամաբանությամբ կարգավորում է. «Շուկային միջամտում են անհարկի և անհամաչափ, որը լուրջ հետևանքներ կբերի»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան