Ներքին 3 տարի առաջ - 17:20 18-07-2023

Քարոզարշավի ժամանակ գերիներին հիշող Փաշինյանն արդեն մոռացել է նրանց

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին՝ քարոզարշավի ժամանակ, հայտարարում էր՝ մեր տղերքը մեզ կներեն 2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, սակայն վերջին շրջանում բանակցություններում այդ թեման այլևս չի քննարկվում, կարծես՝ գերիների և անհետ կորածների թեման օրակարգից դուրս է մնացել։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ միայն իշխանությունը կարող է ասել, թե որն է պատճառը այդ հարցը երկրորդ պլան մղելու և տեղին է այդ հարցը իրենց ուղղելը։

«Հետին պլան են մղել, որովհետև առաջ են եկել որոշակի չափանիշներ, որովհետև եթե գերիների հարցը չի լուծվել ընդհանրապես բանակցությունների չպետք է մասնակցեն և երկրորդն այն է, որ իրենք թույլի դիրքավորման մեջ են մտել և որևէ պահանջներ չեն դնում»,- ասաց Դանիելյանը։

Խոսելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույց իրականացնելու գաղափարից ասաց. «Դա աբսուրդ է։ Երբ որ նախագահ կոչվածը նստացույց է անում դա ցույց է տալիս, որ ինքը անուժ է և որևէ քաղաքական քայլ ի վիճակի չի անել»,- շեշտեց քաղաքագետը։

Ըստ քաղաքագետի սա ինքնաարդարացման միջոց է.«Նա ինքնաարդարացման համար է նստել, որովհետև չի կարող որպես նախագահ ինչ-որ քաղաքականություն վարել, ինչ֊որ բան անել։ Ինքը ուզում է ասի, որ ես ձեր նման սովորական քաղաքացի եմ, և այն որ նախագահ եմ ձևական բնույթ ունի, ոչ մի բովանդակություն արդեն չունի»։

Հարցին, թե ի՞նչ կարող է անել Հարությունյանը որ չի անում, քաղաքագետը պատասխանեց.«Կարող է կոչով հանդես գալ, Հայաստանի հանրությանն ասել, որ Հայաստանի վարչապետը քաղաքականություն է վարում, որպեսի Արցախը հանձնի և Հայաստանից տարածքներ հանձնի, կարող է բացահայտել նրա դեմքը»։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»