Ներքին 3 տարի առաջ - 09:03 18-07-2023

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիկոլփաշինյան վիճակ է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, ըստ օրենքի, պետք է բաժանվեր երկու մասի՝ քաղաքացիական և քրեական։

Ըստ գործերի քննության՝ դատարանը երկու մասի բաժանվել էր վաղուց, սակայն վարչական բաժանումը պետք է կատարվեր անցած ամիս։

Բաժանումը կատարվել է, բայց ինչպես բնորոշ է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ինչ-որ բաներ լավ չեն հաշվարկվել, և երկու դատարանների աշխատակիցները չեն կարողանում աշխատավարձ ստանալ։ Աշխատակիցներին խոստացել են, որ մյուս ամիս կստանան երկու ամսվա աշխատավարձերը միասին։

Oragir.News-ի տեղեկություններով, դատարանների աշխատակիցները փորձել են բողոքի ակցիա իրականացնել, խոսակցություն է եղել անգամ փողոց փակելու մասին, բայց կառավարության ներկայացուցիչները կարողացել են սպառնալիքների միջոցով լռեցնել աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ սա առաջաին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կառուցվածքային փոփոխությունների հետևանքով մարդկանց կանգնեցնում է փաստի առաջ և խախտում է օրենքը, սակայն ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում սխալ հաշվարկի համար։ Նման դեպքեր նախկինում եղել են մասնավորապես կրթության ոլորտում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը