Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:13 16-07-2023

Համբիկ Սասունյանն ամուսնացել է

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Համբիկ Սասունյանի և իր ընտրյալի պսակադրության արարողությունը։

Սասունյանը 60 տարեկան է։

1982 թվականի հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելես-ում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։

ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտել է այս արարքը՝ որակավորելով այն ահաբեկչություն։

Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։

Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը։ Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից 37 տարի ազատազրկումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին․ ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։

Այս անգամ հայցի բավարարումը հարուցել է թուրքական կողմի դժգոհությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են այդ որոշումը։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է