Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 20:30 15-07-2023

Քննարկվել է ադրբեջանցիների վերադարձը ՀՀ․ Երևանի և Բաքվի հայտարարությունները հակասում են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Հանդիպման վերաբերյալ պաշտոնական Երևանը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները՝ քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի բանակցությունների շարունակությանը, տրանսպորտային միջանցքների բացմանը, Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Բաքվի փոխանցմամբ՝ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված ուժերի (իրականում Արցախի պաշտպանության բանակի-խմբ) զինաթափմանը և դուրսբերմանը, ինչպես նաև Լաչինի ճանապարհին տեղի ունեցած մաքսանենգության դեպքերին»։ Նշվում է նաև, որ քննարկվել է Բարդա-Աղդամ ավտոճանապարհով մարդասիրական փոխադրումների իրականցման հարցը։

Ադրբեջանական կողմի հայտարարության համաձայն՝ քննարկվել են նաև Արցախի հայ բնակչության խնդիրները՝ Ադրբեջանի սահմանադրության և ինքնիշխանության շրջանակներում։ Բաքուն պնդում է, որ քննարկվել է Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հարցը, որը վերջինս անվանում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնք։

Այսպիսով կարող ենք փաստել, որ հայկական և ադրբեջանական կողմերը հայտարարությունները հերթական անգամ հակասում են իրար։ Մինչ Երևանը պնդում է, որ քննարկվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հարցը, Բաքուն պնդում է, որ քննարկվել է Արցախի բնակչության իրավունքների ապահովումը՝ Ադրբեջանի սահմանադրության և ինքնիշխանության շրջանակներում։ Փաստացի Հայաստանի ղեկավարությունը ևս մեկ անգամ համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և նպաստել Արցախի ադրբեջանականացմանը։ Սրա մասին են վկայում նաև Բարդա-Աղդամ ավտոճանապարհով փոխադրումների հնարավորության մասին քննարկումները, ինչը տեղավորվում է այսպես կոչված ինտեգրացիայի գործընթացի մեջ։

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածք ադրբեջանցիների հնարավոր վերադարձին, ապա սա ևս մի ական է, որը Փաշինյանի իշխանությունը դնում է հայկական պետականության հիմքերում։ Հաշվի առնելով նախկին դառը փորձը, երբ հայկական և ադրբեջանական հայտարարությունները հակասում են իրար, վերջնարդյունքում այնպես էր ստացվում, որ միշտ իրականությանը համապատասխանում էր Ադրբեջանի հայտարարությունը։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»