Արտաքին 3 տարի առաջ - 17:15 14-07-2023

Թրամփը պնդում է՝ Բայդենը ԱՄՆ-ն մղում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի՝ Արևելյան Եվրոպա պահեստային ուժեր ուղարկելու որոշումը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

Թրամփը վստահ է, որ Բադենը Միացյալ Նահանգները մղում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Նրա խոսքով՝ պահեստային ուժերը ստիպված են աջակցել Բայդենի ապակառուցողական քաղաքականությանը Եվրոպայում, երբ ԱՄՆ սահմանները խոցելի են։

«Ջո Բայդենը չի կարողանում առանց խնդիրների բարձրանալ անգամ նախագահական ինքնաթիռի աստիճաններով։ Վերջին բանը, որ այս վարչակազմը պետք է անի, դա մեզ ավելի առաջ մղի դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Բայդենը հայտարարել է, որ կշարունակի ուղարկել ամերիկյան հարստությունն ու զենքը՝ ուկրաինական անվերջանալի պատերազմը խթանելու համար այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է նա։

ԱՄՆ նախկին նախագահը հերթական անգամ պնդել է, որ եթե ինքը վերադառնա Սպիտակ տուն, ապա իրենից 24 ժամ կպահանջվի Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնելու համար։ «Այս պատերազմը պետք է ավարտվի: Ամերիկացի ոչ մի մայր կամ հայր չի ցանկանում իր երեխային ուղարկել Արևելյան Եվրոպայում սպանելու։ Մենք պետք է խաղաղություն ունենանք»,- ասել է նա։

Նշենք, որ Բայդենի հրամանով ԱՄՆ-ը պահեստային ուժեր կուղարկի Եվրոպա՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը