Ներքին 3 տարի առաջ - 23:40 13-07-2023

Պետք է պահանջել ՆԳ նախարարի հրաժարականը, ոչ թե իր տեղակալինը

Փաստաբանները կազմակերպել էին եռօրյա ակցիա՝ պահանջելով ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ պետք է պահանջել ներքին գործերի նախարարի հրաժարականը, քանի որ իր տեղակալի հրաժարականը պահանջելը անիմաստ է։
«Իր տեղակալի հրաժարականը, որ պահանջում են, ի՞նչ է փոխվելու, տեղակա՞լն է ասել անկարգ եղեք, հաստատ չէ։ Եթե պահանջում ես, ուրեմն պահանջիր նախարարի հրաժարականը։ Մի ամսից ավել է այդ դեպքը տեղի է ունեցել, չէ՞։ Բա մեր էս դեպուտատները, որ ամեն չորեքշաբթի հավաքվում են իրար գլխի Ազգային ժողովում, բա առաջ, էդ ներքին գործերի նախարարը ինքը ոստիկանապետ էր կոչվում, ինքը կառավարության անդամ չէր ու էդ հարց ու պատասխանին չէր մասնակցում, հիմա ինքը նախարար է, այսինքն ամեն չորեքշաբթի ինքն այնտեղ նստած իր փայ հացին է սպասում, բա էս դեպուտատներից մեկի գլխով չի անցե՞լ ասի՝ ընկեր ջան, մի հատ արի ամբիոնի մոտ ես քեզ հարց ունեմ, էս ի՞նչ է քո հետ կատարվում, ընկեր Ղազարյան, հը՞։ Ոչ մի դեպուտատի մտքով չի անցել։ Կհելնեն կհարցնեն՝ էս ինչ գյուղի էս ինչ մարզում կաթիլայինը ե՞րբ եք դնելու, ասում են՝ էս ինչ օրը կդնենք, ընկեր ջան։ Հիմա ամիս ու կես առաջ մարդ են ծեծել ոստիկանները, ընդհանրապես հարց չունե՞ք այդ ոստիկանին, որ հիմա դեպուտատ է»,- ասաց Սիրունյանը։

Ինչը վերաբերում է վստահորդների դժգոհ մնալուն, որ փաստաբանները երեք օր չեն զբաղվելու նրանց գործով, Սիրունյանը ասաց, որ ինչը արել են փաստաբանները այս երեք օրերի ընթացքում, արել են միայն վստահորդների համար։
«Ինչը, որ արել են մարդիկ այս երեք օրը, ձեր համար են արել, իրենց տան համար չեն արել։ Իրենց տան համար, որ անելու լիներ, փաստաբանությամբ չէին զբաղվի, գազի կալոնկա կբացեին ու գազ կվաճառեին։ Ի՞նչ է նշանակում երեք օրվա գործադուլի համար վստահորդը նեղվել է։ Ո՞ր փաստաբանն է գժվել գործը հենց այնպես հետաձգել»,- նշեց Սիրունյանը։

Հարցին՝ արդյոք կա՞ն այնպիսի փաստաբաններ, որ դեմ են այս ամենին Սիրունյանը ասաց, որ ոչ մի փաստաբան չի կարող դեմ լինել։ Նշում է, որ հնարավոր է լինեն ալարկոտ փաստաբաններ, որոնք ֆիզիկապես չեն գնում և մասնակցում ակցիաներին, բայց դեմ լինել չեն կարող, հնարավոր չէ։

Հիշեցնենք, որ փաստաբանների բողոքի ակցիան այսօր եզրափակվել է հանրային կրթական մարաթոնով, որում ոլորտի մասնագետները հանդես են եկել դասախոսություններով «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» թեմայի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է