Իշխող քաղաքական մեծամասնությունը ամեն օր կարող է զարմացնել իր հակառեկորդներով։
Ամիսներ շարունակ մեր ականջները լվանում էին «Զենքի մասին» օրենքում փոփոխություններով, և ինչ է պարզվում, փոխել են, բայց այնպիսի բացեր, սխալներ են մնացել, որի հետևանքով խախտվում են հազարավոր քաղաքացիների իրավունքները, մարդիկ չեն կարողանում առաջին անգամ զենք ձեռք բերել։
Խնդիրն այն է, որ առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիները հանձնելու են տեսական և գործնական քննություններ, որոնց կազմակերպումը, ըստ նոր օրենքի, պետք է ապահովեին ռազմամարզական կազմակերպությունները։ Իսկ «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը շրջանառությունից դուրս է եկել, և այժմ զենքի կրման թույտվություն չունեցող անձը զրկված է այն ստանալու իրավունքից։
Օրենքի հեղինակ Վիլեն Գաբրիելյանը մի երկարաշունչ ստատուս է գրել՝ այս բացթողումը քաղաքակիրթ կերպով որակելով, թե «չենք կարողացել ճշգրիտ կոմունիկացիա անել, խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, չկա անսխալական մարդ» եւ այլն, եւ այլն․․․»։
Հետո պատգամավորը արագ սփոփում է մեզ, որ իր սխալը շտկելու համար ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի, հարցը կլուծվի․․․։ Փառք Աստծո, ինչ լավ է, որ նման սխալ թույլ տվողը ՔՊ-ից է և կարող են արագ այն շտկել, իսկ սխալները օլիմպիական հանդարտությամբ արդարացնելը, առանց խղճի խայթի և մեղքի զգացման առաջ անցնելը մաքուր նիկոլփաշինյանական գործելաոճ է, այդպես նա հանձնեց Արցախը, այդպես ստորագրեց կապիտուլացիա, այդպես զոհվեց մի ամբողջ սերունդ․․․ ու այս ամենի փոխարենը ընդամենը կարելի է ասել, թե անսխալական մարդ չկա․․․