Ուղիղ եթեր
Հայաստանի դիրքորոշման մեջ «դրական առաջընթաց» կա, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է. Ալիև
copy image url

Հայաստանի դիրքորոշման մեջ «դրական առաջընթաց» կա, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է. Ալիև

Արտաքին 1 տարի առաջ - 12:45 12-07-2023

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ այս տարի մայիսին՝ պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքի պարամետրերը, այդ թվում նաև Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ։

Ալիևը պնդել է, որ խաղաղության բանակցությունների վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը «հստակ է, տրամաբանական, և այն հիմնված է միջազգային իրավունքի վրա»։ Նրա համոզմամբ՝ այս սկզբունքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Ամեն դեպքում, կարծում եմ, որ նման հնարավորություններ կան»,- ասել է նա։

Ադրբեջանի առաջնորդը հայտնել է, մի քանի օրից նախատեսված բանակցությունների վերջին փուլերն ու բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն էլ ավելի մոտենալ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ այս հարցում ամեն բան Ադրբեջանից կախված չէ, և Հայաստանն իր հերթին պետք է պատրաստ լինի դրան և պետք է թղթին փոխանցի բառերով ասված սկզբունքները։

Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշման մեջ առկա է «դրական առաջընթաց»։

«Եթե անցյալ տարվա հոկտեմբերին նա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց` պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի, այդ թվում՝ Ղարաբաղի և անկլավ գյուղերի պարամետրերը։ Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս տարվա մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար կմ2 տարածքում, որն ընդգրկում է նաև Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված անկլավները։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ