Ներքին 3 տարի առաջ - 15:20 11-07-2023

Իշխող թիմը պետք է րոպե առաջ օգտվի Օսկանյանի առաջարկից. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ իշխանությունը պետք է օգտվի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկից։ Թուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Որպես պրոֆեսիոնալ դիվանագետ և թեմային լավագույնս տիրապետող մասնագետներից մեկը՝ Օսկանյանը կոնկրետ փաստերով ներկայացնում է, թե ինչ չպետք է արվեր ՀՀ վայ իշխանությունների կողմից և ինչ պետք է արվի այժմ, որպեսզի նվազագույն կորուստներով դուրս գանք պատուհասի կողմից ստեղծած վիճակից: Միևնույն ժամանակ, ելնելով իրավիճակից, Օսկանյանը պայմանավորում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բազմաթիվ հակապետական գործողությունները ոչ կոմպետենտությամբ՝ խուսափելով գնահատել դրանք որպես պետական դավաճանություն:

Եթե իշխող կործանարար թիմն իսկապես ապիկարությունից է հասցրել Հայաստանն ու Արցախն այս վիճակին (բացարձակ կասկածում եմ), ուրեմն պետք է րոպե առաջ օգտվի Օսկանյանի առաջարկից:

Եթե ոչ, հերթական անգամ գործով կապացուցի իմ և տասնյակ հազարավոր հայերի այն պնդումը, որ պատուհասն ու իր խմբակն եկել են մտածված կործանելու Արցախն ու Հայաստանը, այսինքն՝ գործում են ի շահ թշնամու»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում