Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:50 11-07-2023

Երկնքից աստղեր չէինք ուզում, այլ իրավական վարքագծի դրսևորում. Գոռ Գևորգյան

Նախորդ անգամ նախազգուշական էր մեկօրյա գործադուլը։ Պահանջեցինք այն, ինչին պիտի արձագանքեին իրավապահ մարմինները ու ընդառաջ գնային մեր իրավական օրինական պահանջին։ Այս մասին այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Գևորգյանը։ «Այսինքն երկնքից աստղեր չէինք ուզում իջեցնել, ուզում էինք իրավական վարքագծի դրսևորում տեսնել պետական մարմինների կողմից։ Այն մարմինների կողմից, ովքեր ջանասիրաբար խախտում են մարդկանց իրավունքները, իսկ էդ մարդկանց իրավունքների խախտումն ուղիղ իրենց կաշվի վրա զգում էին փաստաբանները։

Կոնկրետ այս դեպքով ստացվել էր այնպես, որ մարդը մտել էր իրավական օգնություն ցուցաբերելու, կարճ ժամանակ անց ինքն էր իրավական օգնության անհրաժեշտություն ունեցել, բռնության էր ենթարկվել։ Ու էսպիսի իմիջիայլոց վարքագիծ իշխանության ներկայացուցիչների կամ ուժային կառույցների կողմից ես իմ պրակտիկայում երբեք չէի տեսել։ Էնքան իմիջիայլոցություն, որ մարդիկ շարունակեցին պաշտոնավարել, ստացվում է՝ դա կդիտվի խրախուսում փաստաբանների նկատմամբ ուժի կիրառման»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ փաստաբանները եռօրյա գործադուլ են սկսել։ Նրանք բողոքում են ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի