Ներքին 3 տարի առաջ - 16:47 10-07-2023

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միացել է «Հայաքվեին»


ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամները միացել են «Հայաքվեի» նախաձեռնությանը: Այս մասին տեղեկացանք ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հաղորդագրությունից:

«Անհրաժեշտ է մասնակցել «Հայաքվեին»։

Մենք կարեւորում ենք ի նպաստ Արցախի ինքնության ցանկացած նախաձեռնություն, գտնում, որ յուրաքանչյուր հայ, ով կողմ է մեր պետականությանը, ազգային արժեքների պահպանմանը, պարտավոր է անտարբեր չգտնվել սույն նախաձեռնության նկատմամբ, ուստի կոչ ենք անում միության անդամներին եւ արժանապատիվ մեր մյուս հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել ստորագրահավաքին»,- նշվում է հաղորդագրության մեջ, որում ներկայացված են նաև մասնակցության հավաստագրերը։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել

Ձեզ գուցե հետաքրքրի