Ներքին Սպորտ 3 տարի առաջ - 21:43 09-07-2023

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացմանը Գյումրին կհյուրընկալի 10.000-ից ավել մարզիկների

Oragir.News-ը արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 5-ին Գյումրիում անցկացվելու է Համահայկական ամառային խաղերը, միջոցառման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 13 միլիոն դրամ, որից 8 միլիոնը ծախսվելու է համազգեստների, 5 միլիոնն էլ մարզիկների ու մարզիչների գործուղումների համար։

Խաղերի բացման մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին՝ Գյումրիի քաղաքային մարզադաշտում։ Մարզադաշտը հատուկ հարմարեցումների միջոցով կտեղավորի մինչև 10 հազար հանդիսական։ Այժմ ընթանում են բացման արարողության սցենարական ու բեմադրական աշխատանքները։ Ընդգրկված են Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի և Արարատի մարզերը։ Օրինակ՝ Արտաշատում են անցկացվելու աթլետիկայի մրցումները։

8-րդ համահայկական ամառային խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն սպորտով»։ Սփյուռքից ամենաշատ մասնակիցներով կներկայանան Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայում ապրող մեր հայրենակիցները։

Գյումրին 19 մարզաձևերից ներկայացուցիչներ կունենա 17-ում։ Շիրակի մարզը շքերթում կմասնակցի 405 մարզիկներով, դա Երևանից հետո երկրորդը կլինի։ Այս տարի համահայկական խաղերում ընդգրկված են երկու նոր մարզաձևեր։ Մինչ այս 17 մարզաձև էր, հիմա մարզաձևերը 19-ն են։ Ավելացել են կանանց ֆուտբոլն ու ֆուտզալը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը