Արտաքին 3 տարի առաջ - 17:45 08-07-2023

Պուտին-Էրդողան հանդիպման վերաբերյալ դեռևս հստակություն չկա. Պեսկով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պեսկովն ասել է՝ մեկնաբանելով Էրդողանի այն հայտարարությունը, որ Ռուսաստանի նախագահն օգոստոսին կայցելի Թուրքիա։

Պեսկովը հայտնել է, որ հնարավոր հանդիպման ու բանակցությունների ժամկետների վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա։ Նրա խոսքով՝ տեղեկության առկայության դեպքում ռուսական կողմը կհաղորդի այն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը