Ներքին 3 տարի առաջ - 16:09 08-07-2023

Անկախացումից հետո միայն այս իշխանության օրոք է, որ գնաճը կայուն կերպով գերազանցում է թոշակները. տնտեսագետ

Երեկ Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ից բարձրացված կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին։ Ըստ նրա` մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ նվազագույն կենսաթոշակն իր չափով համապատասխանում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ բազմիցս նշել է, որ իրենց իշխանության օրոք նվազագույն աշխատավարձի, թոշակների և առավել ևս անապահովության նպաստների բարձրացումը համարժեք չէ նվազագույն սպառողական ծախսերի ավելացմանը։

«Բարձրացման պարագայում սոցիալական լարվածության որոշակի թուլացում կլինի, բայց խնդիրը չի լուծվում, որովհետև իրենց դրած խնդիրը՝ աղքատության էական կրճատումը, ծայրահեղ աղքատության վերացումը առնվազն ենթադրում և հուշում է, որ պետք է առաջանցիկ բարձրանան թոշակները՝ գնաճի համեմատ։ Սա մենք չենք ունեցել, հակառակը՝ գնաճը գերազանցել է նպաստը, թոշակը, աշխատավարձի նվազագույն բարձրացմանը»։

Տնտեսագետը փաստեց. «Անկախացումից հետո 5-ամյա կտրվածքով միակ շրջանը այս իշխանության օրոք է, որ մենք ունեք այսպիսի իրավիճակ, որ գնաճը կայուն կերպով գերազանցում է թոշակների, նվազագույն աշխատավարձի և անապահովության նպաստների աճին»։

Տնտեսագետը նշեց, որ Առողջապահության նախարարության առաջարկած մեթոդաբանությամբ հաշվարկված վիճակագրությամբ միայն 43-44 հազար դրամ կազմում է նվազագույն պարենային զամբյուղը ամսական կտրվածքով, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 80.000-ը գերազանցում է։

«36.000 դրամ նվազագույն կենսաթոշակը մոտ 20-25 % պակաս է պարենային զամբյուղից և 2,5 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից»,-եզրափակեց տնտեսագետը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի