Ներքին 3 տարի առաջ - 15:31 08-07-2023

Գլխավոր դատախազն ընդունել է Ժնևի ակադեմիայի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին, ովքեր ճանաչողական այցով ժամանել են Հայաստան:

Աննա Վարդապետյանը ողջունել է 11 երկրի՝ Ժնևի ակադեմիայում հետբուհական կրթություն ստացող ուսանողներին և ներկայացրել Դատախազության լիազորությունների շրջանակն ու առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդու և հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի դեմ պայքարի և պետական ու համայնքային շահերի պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքները:

Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպման ընթացքում պատասխանել է Բրազիլիայի, Գերմանիայի, Հայաստանի, Կոլումբիայի, Իտալիայի, Քենիայի, Արգենտինայի, Զիմբաբվեի, Եգիպտոսի, Իսպանիայի և Հունաստանի ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են միջազգային իրավունքին, տուժողների պաշտպանության ներպետական կառուցակարգերին, Արցախի հակամարտության իրավական ասպեկտին, միջազգային դատավարական գործընթացներում Դատախազության ներգրավվածությանը, ատելության խոսքի դեմ պայքարին և այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին