Ներքին 3 տարի առաջ - 11:49 08-07-2023

«Սև-սպիտակ»-ից բացի՝ կա նաև նարնջագույնը կամ ծիրանագույնը, որը հայրենիքի գույնն է․ Ավետիք Չալաբյան

«Ցավոք, Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով մենք ստորագրահավաքը սկսեցինք ոչ թե հունիսի 26-ին, այլ հունիսի 29-ին»։ Այս մասին այսօր, ամփոփելով «ՀայաՔվե»-ի մեկ շաբաթվա արդյունքները, ասաց նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։

«Հիմա քանի որ ստորագրահավաքի լիարժեք 7 շաբաթներից առաջին շաբաթն արդեն անցել է, մենք կարող ենք մոտավորապես ամփոփել արդյունքները։ Առաջին շաբաթը ստորագրահավաքի բերեց հսկայական ոգևորություն։ Երևի տեսել եք՝ Ֆեյսբուքում ինչ քանակությամբ սերտիֆիկատներ են արդեն շրջանառվում, ինչ քանակությամբ հայտնի մարդիկ են միացել ստորագրահավաքին և ինչպիսի հպարտությամբ են ցուցադրում այն, որովհետև ինչ-որ իմաստով այդ սերտիֆիկատը դարձել է հայ ազգային արժանապատվության վերականգնման հավաստագիր։ Սա պարզապես օրենսդրական նախագիծ չէ, այս օրենսդրական նախագծի իմաստը նրանում է, որ մենք որպես ազգ պահպանում ենք մեր ինքնությունը, հետամուտ ենք լինում մեր երկարաժամկետ ազգային շահերին ու նպատակներին, չենք հանձնվում թշնամու ճնշումների առաջ»,- ասաց Չալաբյանը։

Նա նշեց, որ մեկ շաբաթվա մեջ 12 քվեարկության կետ են գործարկել Երևանում և ևս 14 քվեարկության կետ՝ մարզերում. «Շատ մեծ հանրային դիսկուրս է սկսվել։ Հակազդեցություն է սկսել իշխանությունների կողմից սև, կեղտոտ ու նսեմ միջոցներով, ինչը զարմանալի չէ»։

Չալաբյանը նշեց, որ երեկ սոցցանցերում մի լուսանկար է տեսել՝ Նաիրի Հունանյանն էր ու վրան գրված՝ «սա է «ՀայաՔվե»-ի դեմքը»։

«Անձամբ ես աշխատել եմ Վազգեն Սարգսյանի կառավարությունում, հայրս աշխատել է Վազգեն Սարգսյանի հետ, ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «Հայաքվե»-ի դեմքը, մենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք «ՀայաՔվե»-ի դեմքը, սրիկաներն ուզում են ցեխ շպրտել «ՀայաՔվե»-ի վրա։ Մենք սկսել ենք համազգային, համապետական գործընթաց, որի նպատակը մեր պետության կարմիր գծերը շեշտելն է բանակցային գործընթացում»,-ասաց նա։

Չալաբյանի խոսքով՝ «ՀայաՔվեի»-ի արդյունքում իշխանությունների մոտ առաջացած սարսափն ու խուճապը մի քանի պատճառ ունեն։

«Նախ, «ՀայաՔվե»-ն բացարձակ նոր նախաձեռնություն է, որով հանդես են եկել մարդիկ, որոնք նախկինում չեն եղել քաղաքականության մեջ, հիմա էլ քաղաքականության մեջ չեն։ Սա քաղաքացիական հայց է։ Այս իշխանությանը սա սարսափեցնում է, քանի որ այս իշխանությունը ողջ Հայաստանը բաժանել է իրենց ու նախկինների, ով իրենցից չէ, նախկին է։ Հենց մեկը գալիս է, ասում է, ոչ նախկին ենք, ոչ էլ՝ իշխանություն, մենք ՀՀ քաղաքացի ենք՝ արժանապատիվ ու հայրենատեր։ Սա քանդելու է իրենց «սև ու սպիտակ»-ի դիսկուրդը, քանի որ պարզվում է, որ «սև-սպիտակ»-ից բացի կա նաև նարնջագույնը կամ ծիրանագույնը, որը հայրենիքի գույնն է։

Երկրորդը, ամենաստանդարտ կեղծ բաներից մեկն է՝ գնացեք սահմանում կռվեք։ ՀայաՔվե նախաձեռնության մեջ հավաքված են մարդիկ, որոնք պատերազմի բովով են անցել։ Իրենք միացել են էս նախաձեռնությանը, որովհետև Հայաստանի համար արժանապատիվ խաղաղություն են ուզում։ Երրորդը, երբ մենք սկսում էինք ՀայաՔվեն, բոլոր կողմերից մեզ ասում էին՝ մտնում եք մի գործընթացի մեջ, որն անհնար է կատարել, մարդիկ չեն գնա թաղապետարաններ, համայնքապետարաններ, մարդիկ կվախենան իշխանություններից։ Փորձը ցույց տվեց, որ մենք այս մեկ շաբաթվա ընթացքում իրականացնելով ստորագրահավաքը օրենքի տառին համապատասխան, որը շատ դժվար է, որովհետև, օրինակ, համայնքապետարանները փակվում են աշխատանքային ժամերին, շաբաթ օրերը չեն աշխատում, մարդիկ աշխատանքից հետո ուզում են գալ, ստորագրել, բայց չեն կարողանում, օրենքն այնպես է գրած, որ մարդիկ չկարողանան մի բանի հասնել, չնայած դրան՝ մենք հասնում ենք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի