Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:18 08-07-2023

Թաղապետի պատկառելի ունեցվածքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2012 թվականից Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Կամսար Բաբինյանը պատկառելի ունեցվածք ունի, եթե հաշվի առնենք, որ նա երկար տարիների պաշտոնյա է եւ համեստ աշխատավարձ է ստացել:

Իհարկե, «թղթերով ամեն ինչ կարգին է» ձեւակերպումը միանշանակ համապատասխանում է թաղապետի վարքագծին:

Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հայտարարագրել է 3 բնակարան եւ 1 ավտոտնակ: Իհարկե, բնակարաններից երկուսը եւ ավտոտնակը, որոնք գտնվում են Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ վարչական շրջաններում, ժառանգություն է ստացել թաղապետը, իսկ մյուս բնակարանը գնել է Կենտրոն վարչական շրջանում:

Բաբինյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 269 հազար դրամ, որից 15 մլն 069 հազարը բնակարանի հիփոթեկ է:

2012 նշանակվելով Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ՝ Բաբիկյանը 2015 թվականին ձեռք է բերել բնակարան, այժմ այդ բնակարանի հիփոթեկի մայր գումարը կազմում է 15 միլիոն։ Եթե հաշվի առնենք, որ 7 տարի առաջ Բաբինյանը ստանում էր շատ համեստ աշխատավարձ, քան այս պահին՝ լինելով վարչական շրջանի ղեկավար, ինչպե՞ս է իրեն թույլ տվել նման արժողությամբ բնակարան ձեռք բերել։

Տեղեկացնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կանխիկ դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 3 մլն դրամ, 75 հազար դոլար եւ 7 հազար եվրո, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 100 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարչական հիմնարկից:

Իսկ ամենաուշագրավն այն է, որ պատերազմից մեկ տարի անց՝ 2021-ին, Բաբինյանը նոր՝ 1 տարվա վաղեմության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա է գնել:

Եթե ամփոփելու լինենք, պետք է նկատել, որ ապօրինի ծագման գույքով հետաքրքրված ՀՀ գլխավոր դատախազությունը տարօրինակ կերպով չի հետաքրքրվում՝ նախկին, իսկ այժմ ներկաների հետ նույն թիմով աշխատող թաղապետը ինչպես է ձեռք բերել իր ունեցվածքը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ