Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:31 07-07-2023

Պետությունից նպաստ են ստանում, բայց ուրիշի քարտով են խաղում․ Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցը զեկուցելիս նշեց, որ չնայած տարվող քաղաքականությանը՝ խաղամոլության տարածումը շարունակվում է։

«Խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ եղանակներ են փնտրում խաղալու համար։ Մենք նախորդ օրենսդրական կարգավորումներից մեկով մտցրել էինք, որ ըստ էության պետք է լիներ անկանխիկ խաղալու հնարավորություն,որով պետք է որոշակիորեն թափանցիկություն ապահովենք պրոցեսի համար և հետագա գործողությունները նախագծենք, բայց պարզվեց, որ աստեղ որոշակի խեղաթյուրումներ կան։

Մենք ասում ենք՝ պետությունից նպաստ ստացող մարդը չպետք է խաղա, որովհետև եթե պետությունն էդ մարդուն տալիս է 25 հազար դրամ, տալիս է երեխաների համար պարենային ապրանքներ գնելու համար։ Բայց պարզվում է՝ իրավիճակներ ունենք, երբ մարդիկ այլ անձանց քարտերով են խաղում, այսինքն, էդ մարդիկ կարող են 25 հազար դրամը նպաստի տեսքով վերցնել, տալ երրորդ անձի, 3-րդ անձը գցի իր քարտի վրա, էդ երրորդ անձի քարտով խաղա»,- ասաց Պապոյանը։

Նախաձեռնության հեղինակի խոսքով պետք է առանձին ոլորտներում պայմաններ դնեն, որ, օրինակ, խաղացող մարդու համար խաղամոլությունը դառնա աշխատանքային պայմանագրի խզման հիմք։ «Մասնավորն էդպիսի բան անում է, մասնավորում մարդիկ եթե իմանում են, որ իրենց աշխատողը խաղամոլ է, ազատում են աշխատանքից։ Կարծում եմ՝ սա առավել ևս պետության համար կաևոր է։ Օրինակ, ինձ համար ոլորտներ կան՝ զինվորական ծառայություն, անվտանգության ծառայություն, էդ ոլորտներում մենք չպետք է թույլ տանք, որ մարդիկ խաղամոլությամբ տառապեն և ինձ համար դա հիմք պետք է լինի, որ էդ մարդկանց հետ աշխատանքային պայմանագրերը հեշտությամբ կարողանանք խզել։ Դրա համար պետք է կարողանանք նախ և առաջ նույնականացնել»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ այս օրենսդրական նախաձեռնությունն առաջին հերթին հենց նույնականացման համար է․ «Այսինքն, կա խաղային հաշիվ և կա բանկային, քարտային հաշիվ։ Էս 2-ի հետ կա մի հատ ID քարտ։ Ասում ենք՝ էն խաղային հաշիվը, որը կցված է բանկային հաշվին, պիտի նույնական լինի։ Այսինքն ես կարող եմ խաղալ միայն իմ անունով բացված բանկային քարտով»։

Պատգամավորը նշեց, որ նախագիծն ընդունելու հարցում և՛ շտապում են, և՛ չեն շտապում․ «Չենք շտապում, որպեսզի բիզնեսին որպես բիզնես չվնասենք, շտապում ենք, որովհետև տեմպերն ահագնացող է»։


Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց