Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:29 07-07-2023

Երևանցիների միայն 10%-ն է պատրաստ ընտրել Տիգրան Ավինյանին

GALLUP ընկերությունը հունիսի 21-24-ին հեռախոսայն հարցում է անցկացրել, որին մասնակցել է 1100 քաղաքացի: Մասնավորապես Երևանում հարցումն անց է կացվել 377 քաղաքացու շրջանում, ովքեր պատասխանել են «ո՞ր կուսակցությանն եք պատրաստվում քվեարկել 2023թ. սեպտեմբերին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին» հարցին:

Հարցվածների 10․1 տոկոսը ընտրություններին քվեարկելու է Տիգրան Ավինյանի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) օգտին, 8․2 տոկոսը՝ Հայկ Մարությանի ղեկավարած կուսակցության, 5․3 տոկոսը՝ Լևոն Քոչարյանի («Հայաստան» դաշինք), 4․5 տոկոսը՝ Տարոն Մարգարյանի («Հայաստանի Հանրապետական» կուսակցություն), 3․2-ը՝ Արտակ Գալստյանի («Հանրային Ձայն» կուսակցություն), 2․9-ը՝ Մանե Թանդիլյանի («Ապրելու երկիր» կուսակցություն), 2․1 տոկոսը՝ Դավիթ Խաժակյանի («Լուսավոր Հայաստան»)։

Հարցվածների 16,4 տոկոսը նշել է, որ որևէ մեկի օգտին չի քվեարկելու, իսկ 13․5 տոկոսը չեն մասնակցելու ընտրություններին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը