Ներքին Խոսք 3 տարի առաջ - 11:46 06-07-2023

Պաշտպանության բանակի լուծարման մասին խոսելն իրատեսական չէ

Արցախի Պաշտպանության բանակի լուծարման մասին խոսելն իրատեսական չէ։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

«Ով ծանոթ է հակամարտությանը, գիտի, որ Պաշտպանության բանակը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Սրանում բազմիցս համոզվել ենք։ Նման պահանջները, մանավանդ խորացող ագրեսիվ հռետորաբանության և սադրանքների պայմաններում, իրատեսական չեն։

Եթե դատելու լինենք ադրբեջանական կողմի հռետորաբանությունից՝ նրանք մշտապես ասում են այդ մասին։ Երեկ այդ երկրի նախագահը նույնի մասին էր խոսում։

Պաշտպանության բանակը ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ընդգծել է Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել