Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 07:56 06-07-2023

ՊՊԾ 17 աշխատակցի Ալեն Սիմոնյանը պարգևատրել է. ի՞նչ «ծառայության» դիմաց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ալեն Սիմոնյանը ԱԺ պահպանություն իրականացնող անվտանգության աշխատակիցներին պարգեւատրել է։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՊՊԾ 17 աշխատակիցների պարգեւատրել է Ազգային ժողովի նախագահի հուշանվերով: Իսկ ինչ ծառայություններ են մատուցել ՊՊԾ աշխատակիցները ԱԺ-ին եւ Ալեն Սիմոնյանին, դժվար չէ կռահել: Ամեն անգամ, երբ ընդդիմադիրների հետ իշխանական պատգամավորների վիճաբանությունը սրվել է կամ որեւէ ընդդիմադիր պատգամավոր քննադատել է Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանը հրահանգել է անվտանգության աշխատակիցներին ներս մտնել եւ ընդհուպ բռնության դուրս հանել պատգամավորներին դահլիճից:

Ահա ինչի համար են ՊՊԾ 17 աշխատակիցներ պարգեւատրվել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում :

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում