Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:00 05-07-2023

Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին․ նոր ֆլեշմոբ՝ սոցցանցերում

Մոտ մեկ ամիս առաջ կալանվորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Դրանից հետո տարբեր քաղաքական, կուսասկցական ու հանրային գործիչներ, բողոքի ակցիաներ էին անում քննչական կոմիտեի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Արմեն Աշոտյանին։

Երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ ի աջակցություն կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀԿ երիտասարդները, որոնք կրում էին Աշոտյանի լուսանկարով և «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» գրառմամբ շապիկներ։

Նրանք պնդում էին, որ ՀՀԿ փոխնախագահը կալանավորվել է իր քաղաքական հայացքների համար, և նա քաղբանտարկյալ է։

Նշենք, որ բողոքի ձայնը տեղափոխվեց նաև սոցիալական ցանցեր, սկսվեց ֆլեշմոբ։ Տարբեր օգտատերեր ովքեր կարծում են, որ Աշոտյանը ձերբակալվել է քաղաքական հայացքների համար, իրենց էջերում հրապարակում են նրա նկարը՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» գրությամբ։



Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
15:47 Դհուլ-զուռնով գանք Զվարթնոց. Ռաֆայել Երանոսյանի հումորային արձագանքը Գոռ Հակոբյանի հոլովակին