Ներքին 3 տարի առաջ - 12:06 05-07-2023

Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է․ Մանե Թանդիլյան

Այսօր և միշտ Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է, որով այլոց համար օրինակ լինելը միմիայն պատիվ և պատասխանատվություն է։ Այս մասին Սահմանադրության օրվա առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

«Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։
Ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետություն կառուցելու հայ ժողովրդի նպատակն ամրապնդվեց 1995 թվականին՝ ՀՀ Սահմանադրության հռչակմամբ։ Եվ այդ նպատակը նաև ամրագրվեց սևով սպիտակի վրա ու դարձավ Մայր օրենքի առանցքային կետերից մեկը։

Որպես իրավական ամուր հենարան՝ մեր Սահմանադրությունն այս տարիների ընթացքում մեզ ուղղորդել է նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Այսօր և միշտ Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է, որով այլոց համար օրինակ լինելը միմիայն պատիվ և պատասխանատվություն է։

Եվ հենց այս բարձր գիտակցումն է առաջնորդում մեզ՝ այդ օրինակը լինելու, հասարակության ընկալումներում դա խորապես դրոշմելու և այդ գիտակցումը բարձր պահելու համար։

Մայր օրենքն ամրագրում է անբեկանելին՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։

Սա է այն հիմնարար ուղենիշը, որով պետք է առաջնորդվի պետությունը, որի շուրջ պետք է ծավալվի յուրաքանչյուրիս գործունեությունը, և որը պետք է դառնա շարժիչ ուժ՝ Հայաստանն իրապես իրավական երկիր դարձնելու համար»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան