Արտաքին 3 տարի առաջ - 17:15 04-07-2023

Սթոլտենբերգը ևս մեկ տարի կշարունակի ղեկավարել ՆԱՏՕ-ն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հաստատել է, որ ևս մեկ տարի կշարունակի ղեկավարել Հյուսիսատլանտյան դաշինքը՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակլությունը՝ հղում անելով Սթոլտենբերգի թվիթերյան գրառմանը։

«Ինձ համար պատիվ է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների որոշումը՝ մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը երկարացնել գլխավոր քարտուղարի պաշտոնին մնալու ժամկետը»,- գրել է Սթոլտենբերգը։

Վերջինս հայտնել է, որ այս որոշումը պաշտոնապես կհաստատվի հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում։

«Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները պայմանավորվել են երկարացնել գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի մանդատը եւս մեկ տարով՝ մինչև2024թ. հոկտեմբերի 1-ը։ Այս որոշումը կհաստատվի ՆԱՏՕ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից Վիլնյուսի գագաթաժողովում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Սթոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն DPA գործակալությանը հայտնել էր, որ Սթոլտենբերգը մտադիր չէ երկարացնել լիազորությունների ժամկետը, որն ավարտվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուների շարքում տևական ժամանակ է ինչ շրջանառվում էր Եվրոպական հանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի անունը, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ենթադրվում է, որ Սթոլտենբերգի պաշտոնավարման երկարաձգումը պայմանավորված է հենց այս հանգամանքով։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»