Ներքին 3 տարի առաջ - 18:36 04-07-2023

Ընդդեմ Նիկոլի՞, թե՞ հանուն Արցախի. ովքեր և ինչպես են այս պահին պայքարում

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օր օրի ընկնում է․ այս մասին վկայում են նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացովղ սոցիոլոգիական հարցումները։

Փաշինյանի կառավարման 5-րդ տարում նրա դեմ պայքարողների թիվը մեծացել է։

Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը պահանջում են ոչ միայն Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, այլև արտախորհրդարանական ուժեր և տարբեր նախաձեռնություններ։

«Միասին» այլընտրանքային հասարկական-քաղաքական շարժում

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մոտ հանրահավաք հրավիրեց, որի ժամանակ 2 պահանջ ներկայացվեց՝

«1. Ազգային ժողովից ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ սուբյեկտ:

2. Հաշվի առնելով, որ այսօրվա իշխանությունը 5 տարվա ընթացքում պերմանենտ մեզ ներքաշել է պատերազմի մեջ և շարունակում է հողեր հանձնել, պետությունը վարի տալ, մենք գտնում ենք, որ այս պարագայում վարչապետն իր կառավարությամբ պետք է ինքնակամ հրաժարական տա»:

«ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաք

Ստորագրահավաք՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնություն

«Գիտակցելով այս օրերի պատմական պատասխանատվությունը՝ պատրաստ ենք անել առավելագույնը և մեր օրինակով միավորել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք չեն վախենում իրերը կոչել իրենց անուններով և պարզ, հստակ բարձրաձայնել՝ Արցախը կա՛ և պիտի՛ մնա հայկական»:

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Շարժումը մեկնարկել է 2023 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը։

«Նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով»։

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպություն

Այն հիմնադրել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։

Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանությունների հրաժարականը, քանի որ նրան են համարում իերնց որդիների զոհվելու մեղավորը։

Արցախը հայկական պահելու, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու ակցիաների և նախաձեռնությունների ֆոնին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է խումբ՝ «Հարթակ 22», որտեղ նախորդ ամիս խմբի անդամները կարևոր նախաձեռնության մասին հայտարարեցին․

«Հարգելի խմբակիցներ, Եռաբլուր մեր այցերի ժամանակ երևի մի տասի չափ մարդ նույն միտքը հնչեցրեց, որ մեր արցախցի հայրենակիցներն այսօր Եռաբլուրում հանգչող իրենց հարազատներին այցելելու հնարավորություն չունեն։

Արցախցիներից բացի, հավանաբար, կան նաև նահատակներ, ում հարազատները Հայաստանում չեն, կամ ովքեր առհասարակ հարազատ չունեն։ Մյուս կողմից ակնհայտ էր նաև, որ շիրիմների խնամքն էլ թողնված է հարազատներին։

Եվ այսպես, միտքը հետևյալն է՝ ցուցակագրել այն նահատակներին, ում հարազատները չեն կարող այցելել Եռաբլուր և նրանց անունից երկու շաբաթը մեկ այցելել, փոխել ծաղիկները, մաքրել շրջակայքը, ևն։

Նախ խնդրում եմ, եթե գիտեք Եռաբլուրում հանգչողների անուններ, ում հարազատները չեն կարող այցելել, այդ մասին էլ գրեք։ Խոսքը վերաբերում է ինչպես 44-օրյա պատերազմի զոհվածներին, այնպես էլ Առաջին պատերազմում և հետագա բախումներում զոհվածներին»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում