Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:48 04-07-2023

Բանակցությունների ընթացքը հնարավոր է փոխել, բայց Փաշինյանը պետք է լռի․ Վարդան Օսկանյան

Այդ հայտարարությունը գործի վերածելու համար փաստաթուղթ ստորագրելու, հետո ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով որոշ ընթացակարգ կա անցնելու ժամանակ կա։ Ես կարծում եմ, որ ցանկացած նախաձեռնություն, որը կարող է հավաքականորեն բռնել Փաշինյանի ձեռքը, որ նման փաստաթուղթ չստորագրի, արժե դրան մասնակցել։ Սա կարևոր նախաձեռնություն է, հուսով եմ՝ մեր ժողովուրդը կստորագրի: Այս մասին այսօր Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «ՀայաՔվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ կփոխի այս նախաձեռնությունը, եթե ՀՀ իշխանություններն արդեն հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Օսկանյանի խոսքով Հայաստանի նախկին որևէ նախագահ, իշխանություն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել: Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչպես կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել․ «Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման բան ասել է և հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթեր: Դա պետք է թույլ չտալ, այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»:

Ինչ վերաբերում է այսօր ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին, ԱԳ նախկին նախարարն ասաց. «Այսօր լրջագույն այլընտրանք կա նրան, ինչը Փաշինյանը փորձում է անել: Հիմա փորձում են ներկայացնել, թե պատերազմն անխուսափելի էր: Ոչ միայն անխուսափելի չէր, այլև պատերազմը բացառված էր: Պատերազմը Փաշինյանը բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով: Դրա փաստերը բոլորի համար ակնհայտ է: Հիմա էլ նույնկերպ ասվում է, որ այն ինչ արվում է, դրան այլընտրանք չկա, ինչն այդպես չէ»,-ասաց Օսկանյանը:

«Այսօր շրջանառության մեջ է մի ենթադրություն, իբր այն, ինչ այսօր կատարվում է, դա նաև միջազգային հանրության ցանկությունն է, նրանց պարտադրանքն է և այս բոլորն արվում է նրանց ճնշման տակ: Այս ենթադրությունը պետք է ամբողջությամբ վերանայել և դրան տալ նոր ընկալում: Այո, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը հանգուցալուծվի, բայց թե ինչպես կհանգուցալուծվի, հավատացեք, դա միջազգային հանրությանն այդքան էլ չի հետաքրքրում: Նրանք գնում են այն ճանապարհով, որն իրենց առաջ բացվել է: Որ ճանապարհը հեշտ է հարցի հանգուցալուծման համար, այդ ճանապարհն էլ վերցնում են:

Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին: Իհարկե, միջազգային հանրությունը Նիկոլ Փաշինյանին կաջակցի, որ այդ հանգուցալուծումը լինի: Այն պահին, որ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում տակ բանակցությունների բնույթին, հավատացեք, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի»,- ասաց Օսկանյանը:

Նրա խոսքով, բանակցությունների ընթացքը հնարավոր է փոխել, եթե իշխանությունները համարձակություն ունենան բանակցությունները վստահել այլոց, իսկ Փաշինյանը 3 ամիս լռի ու ոչինչ չխոսի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»