Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:13 03-07-2023

Սուրճի բաժակի բենզինով 20 րոպեում նման ծավալի հրդեհ չէր բռնկվի

Պաշտպանության նախարարին ուղղված հարցերի պատասխաններից որոշ բաներ պարզ է դարձել. ուզում եմ ուշադրություն դարձնեք այս հարցերին, որովհետեւ այս հարցերի կապակցությամբ ես գլխավոր դատախազին հաղորդում եմ պատրաստելու եւ ուղարկելու՝ որոշ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանք քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Պաշտպանության նախարարի պատասխաններից պարզ է դարձել, որ ՀՀ ՊՆ-ի կամ ԶՈՒ գլխավոր շտաբի կոնկրետ որ պաշտոնյայից է ընդունվել համապատասխան հրաման՝ Ազատ գյուղում գտնվողն տունը որպես զինվորական կացարան ՀՀ ՊՆ-ի N զորամասի ինջեներասակրավորային վաշտի անձնակազմի բնակավորման համար հատկացնելու մասին:

Երկրորդ՝ արդյոք այդ որոշումը կայացնելու պահին եւ դրանից հետո նշված տարածքը համապատասխանել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, եւ եթե ոչ, ապա ինչ իրավական հիմնավորմամբ է նման որոշում կայացվել:

Երրորդ՝ նշված տարածքը որպես զինվորական կացարան տրամադրելու պահից մինչեւ դեպքի օրը ՊՆ-ի կամ ԶՈՒ ԳՇ-ի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա՝ ծառայության պետեր, վարչության պետեր, զորամիավորումների հրամանատարներ եւ այլ բարձրաստիճան սպաներ այցելե՞լ են արդյոք նշված տարածք, թե ոչ: Խնդրել ենք տրամադրել այդ անձանց ցուցակը՝ նշելով այցելության ամսաթիվն ու տարեթիվը:

Չորրորդ՝ արդյոք իրավասու հրամանատարի կամ այլ զինծառայողի կողմից երբևէ վերադասության կարգով զեկուցվել է վերադաս հրամանատարությանը նշված զինվորական կացարանի պայմանների, դրանց բարելավման անհրաժեշտության մասին: Եթե այո, ապա ում կողմից, ում է զեկուցվել, կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվել:

Խնդրել ենք պատասխանել, թե արդյոք այդ կացարանում հակահրդեհային համակարգ եղել է, թե ոչ: Իրականացվե՞լ է արդյոք ծառայողական քննություն դեպքի հետ կպված, թե ոչ:
ՊՆ-ի կոնկրետ որ ստորաբաժանումներն են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին: Այդ ստորաբաժանումների կողմից արդյոք իրականացվել է տեսանկարահանում, եւ արդյոք դրանք պահպանվել են, թե ոչ:

Զոհված զինծառայողների դիերը կոնկրետ որ ստորաբաժանման կողմից եւ կոնկրետ ում հրամանով են տեղափոխվել զինվորական հոսպիտալ»,-ասաց Նորիկյանը:
Նա հավելեց, որ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո վերջնականապես իր համար պարզ է դարձել, որ դեպքի վայրը խախտվել է:

Փաստաբանը նշեց, որ ժամը 1.12 րոպեին 100 տոկոսանոց համոզմունքով կարելի է արձանագրել, որ Ազատ գյուղի զինվորական կացարանն ամբողջությամբ այրվելիս է եղել, այսինքն արդեն անվերահսկելի իրավիճակում է եղել:

«Մենք ունենք 100 տոկոսանոց ապացույց, որ 12.30-ին այդ տանը որեւէ խնդիր չի եղել: Երբ ես համադրում եմ կապիտանի պաշտպանի կողմից բերված պնդումը, որ ըստ կապիտանի ինքը կոֆեի բաժակի չափով բենզին է լցրել վառարանը, այդ 30 րոպեի ընթացքում այդ մակարդակի հրդեհ առաջանալու համար խիստ կասկածելի է նույնիսկ ժամանակագրական առումով:

Ես համադրում եմ փաստերը եւ ստանում հետեւյալը. 20 րոպեի ընթացքում որպեսզի այդ ծավալի հրդեհ առաջանա, անհրաժեշտ է ավելի մեծ միջոցի կիրառում, քան սուրճի բաժակով վառարանը բենզին լցնելն է»,-ասաց Նորիկյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում